Քաոսային իրականություն

Մեր_թաղըՀայ լուռ ու համեստ, կյանքի զրկանքները տարած գրողներից է Նար-Դոսը: Նրա «Մեր թաղը» պատմվածաշարը հայ իրականության սարսափելի կյանքի պատկերումն է՝ կյանքի զրկանքներին չդիմացող եւ հարբեցող տղամարդիկ, ովքեր ընկղմվելով այդ աշխարհում, «մոռացել են» իրենց ընտանքների գոյության մասին, ամուսինների վարքագծի ձեռքը տանջվող կանայք եւ երեխաներ: Ամեն մի պատմվածք մի ողբերգություն է, մի միջադեպից սկիզբ առնող խելագար արարքների հաջորդականություն: Փոքրիկ ծայրամասն ունի նեղ եւ կեղտոտ փողոցներ, կիսաքանդ, մի կերպ կանգուն մնացած փոքրիկ խրճիթներ: Այդ ծայրամասում իշխում են անտարբերությունը, զրկանքները, կյանքի ամբողջ դառնությունը, կանանց հեզությունը, մարդկային հոգու տկարությունը:
Եվ այդ ամենը իրենց ճակատներին դրոշմած, Նար-Դոսի հերոսները կռվում են կյանքի, մի կտոր հացի համար, մաքառում են, հուսահատվում եւ ի վերջո հանձնվում: Հանձնվում են եւ դառնում այդ քաոսային իրականության հերթական զոհերից մեկը՝ կորչելով դավաճանության եւ հանցագործության ճիվաններում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s