Երբ ապրում ես անցյալը

10624948_644440355665708_5879004804055339960_nՊատմության դաս… Ինչքան էլ չսիրեք այս առարկան, համոզված եմ, որ թանգարանում պատմության դասընթացն անցկացնելը ամենահետաքրքիրն է եւ ամենաճիշտը: Տեսնել, զգալ, շոշափել, պատկերացնել, մտովի վերապրել, ահա այն ամենը, ինչ կարող են տալ տեղանք ու դեկորացիաները, ինչը կարող է օգնել մարդուն ավելի հեշտ պատկերացնել պատմական դրվագները, մարդու կենցաղը, մատուցել նյութը ավելի պարզ եւ գրավիչ, այլ ոչ թե ոմանց համար անհետաքրքիր, չոր ու ցամաք պատմության դասագրքերով անգիր անել հերթական դասը եւ մի քանի ժամ անց մոռանալ ամենը:

Անցած դասաժամի ընթացքում որոշեցինք եւ այսօր իրագործեցինք մեր «Զրույցներ պատմության մասին» դասընթացը Սարդարապատի թանգարանում: Անձրեւից արագ պաշտպանվելու համար բոլորս միանգամից բարձրացանք միկրոավտոբուս եւ պատրաստ էինք մեկնելու: Հրաշալի եւ ուրախ մթնոլորտ ստեղծելու համար մեզ օգնության հասան զանազան խաղերը, ընկերական մթնոլորտը, քննարկումները եւ որ ամենակարեւորն է՝ անսպառ հումորը, իսկ ահա թանգարանում՝ հետաքրքրությունից շառագունող աչքերը, ավելին լսել ցանկանալուsard_1 ականջները եւ ավելի զարգանալու ձգտումը: Ընդհանրապես պատկերացում կազմելով տվյալ ժամանակաշրջանի կենցաղի մասին՝ ավել հեշտ ես պատկերացնում եւ յուրացնում դասի ընթացքում սովորածդ: Հայկական տարազներ: Աշխատատար գորգեր: Գեղեցիկ ապարանջաններ, գոտիներ, թեւնոցներ, խոհանոցային պարագաներ: Հայկական ավանդական ուտեստներ: Ջրաղացների եւ այլնի մակետներ: Աշխատասենյակներ: Հետաքրքիր դեպքեր պատմությունից եւ ընկեր Վահրամի հետազոտությունների ընթացքում առաջացած զավեշտալի միջադեպեր: Զուգահեռներ անցյալի եւ ներկայի սովորույթների միջեւ: Հուզիչ նկարներ զինվորների, նրանց եւ իրենց ծնողների, զոհված ազատամարտիկների: Ֆիլմ նվիրված Արամ Մանուկյանին:

Իսկ վերադարձի ճանապարհին որոշեցինք խաղալ «Կարմիր թե սեւ»… հենց այնպես: Այդ խաղն աննկարագրելի էր…
Անձրեւը շարունակվում էր, իսկ մենք հասնում էինք հարազատ կրթահամալիր մեր նպատակն իրականացրած:

sard_2 sard_4 sard_7

Advertisements

One thought on “Երբ ապրում ես անցյալը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s