Տա՛ր ինձ քեզ հետ

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու, որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

AS07_KSU0641_M-FB«Աբու լալա Մահարի»` գործողությունների ընթացք չունեցող, հետաքրքիր եւ կյանքից վերցված խոսքերով հեղեղված մի պոեմ ես: Քո ամեն մի նախադասությունը, տողը, բառակապացությունը, բառը, հնչյունը, երանգը սնուցված են կյանքից, տանջված ու կազդուրված մարդկային ստից, կեղծիքից ու դիմակային պարահանդեսից:
Դու՝ պոեմդ, այս աշխարհից հոգնած ու տանջված մարդկանց ամբողջությամբ տեղափոխում ես քո քարավանի վրա, համոզում, որ այնտեղ` ուղիղ, երկար ձգվող եւ վերջ չունեցող ճամփեքի վրա, կա վերջապես արդարությամբ ու պարզությամբ լցված մի աշխարհ, որը հեռու է այս դիմակային կյանքից, այս կեղծ եւ անասնական իրականությունից:
Ես հավատում եմ քեզ քարավա՛ն: Հավատում եմ նրան, ինչին դու ես հավատում, կիսում եմ քեզ հետ այն, ինչ դու ես կիսում, քանզի մենք նման ենք իրար, քանզի երկուսս էլ փախչում ենք իրականությունից, երկուսս էլ քայլում ենք առաջ, ետ չենք նայում, որովհետեւ հաղթահարել ենք բազում քամիներ, մրրիկներ, հողմեր, որոնք բազում զոհեր ու վերքեր են հարուցել մեզ, ու այդ ամենը ցավ է պատճառում երկուսիս էլ: Այդ իսկ պատճառով փախչում ենք, որովհետեւ թույլ ենք, որովհետեւ վախենում ենք մյուս արհավիրքից, բայց գիտենք որ դա անխուսափելի է, քանզի գիտենք, որ մեր ուժերը սպառվում են կեղծիքի այս ահեղ հոսքից:
Քարավա՛ն, եկ միասին, իրար օգնելով, կտրենք այդ ճանապարհը, ե՛կ դու ինձ տուր ուժ շարժվելու, ես քեզ ուժ պայքարելու համար, վերցրու՛ ինձ քեզ հետ, հեռվացրու՛ ինձ ինձանից:
Տա՛ր ինձ քեզ հետ քարավան…Տա՛ր ինձ քեզ հետ այն անորոշ ապագան, այն մռայլոտ ապագան, որը քեզ հետ թվում է հաճելի, պարզ ու մաքուր…Տա՛ր ինձ այս մշուշոտ իրականությունից…

Ապիրատ աշխարհ, ուր հզոր ոսկին դարձնում է գողին` ազնիվ բարեհույս,
Ապուշին` հանճար, վախկոտին` կտրիճ, տգեղին` չքնաղ և պոռնիկին` կույս:

Մարդկային աշխարհ, արյան բաղանիք, ուր թույլն` հանցավոր և հզորն` արդար,
Ուր մարդը տխեղծ` ինչ որ անում է այս գարշ աշխարհում` սոսկ նյութի համար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s