Կենսաբանական նոր տեսակներ 2014

Սկսած 2008 թվականից, մեծ շվեդ գիտնական Կառլ Լիննեյի ծննդյան տարեդարձի օրվանից, ով բուսական եւ կենդանական աշխարհի դասակարգման մեկ միասնական հատուկ համակարգի ստեղծողն է, ամեն տարի հրապարակվում է այդ տարվա հայտնաբերված ամենահետաքրքիր կենսաբանական տեսակների ցուցակը:
1-photo-of-Olinguito

Bassaricyon neblina
Այս ցուցակի աստղը կարելի է համարել այս կենդանուn, որն ապրում է Էկվադորում:
Խոսքը գնում է առաջին գիշատիչ կաթնասունի մասին՝ հայտնաբերված վերջին 35 տարում Նոր լույսում:
Ճիշտ է, այս կենդանին գիշատիչ է, սակայն հիմնականում սնվում է մրգերով եւ ծառերի տերեւներով: Վարում է գիշերային ազատ կենսակերպ, հիմնականում ապրում է ծառերի վրա, հողի տակ իջնում է հազվադեպ:

article-0-1E1408B600000578-745_964x1434

Dragon Tree Kawasaki
Այս հետաքրքիր նոր ծառը դասվել է որպես նոր կենսաբանական տեսակ միայն անցած տարի:
Եթե քսան մետրանոց ծառը, որը աճում է Թայլանդում, այսքան ժամանակ եղել է աննկատ գիտության կողմից, ապա, միգուցե, այս երկրի շատ այլ տեսակներ սպասում են իրենց հայտնագործմանը:

edwardsiella.0083476.g002_0

Ակտինիա ANDRILL
Անտարկտիկական ակտինիաների այս տեսակը անվանվել է Անտարկտիկական հորատման ծրագրի (Antarctic Geological Drilling Program, ANDRILL) պատվին: Սա դեռեւս առաջին ակտինիաների տեսակն է, որն ապրում է սառույցի տակ:
Այս 2-3 սմ-անոց արարածները թաղվում են սառցե խութերում, թողնելով դրսում, ջրի մեջ, միայն մի քանի տասնյակ շոշափուկներ: Այսպիսի ծանր պայմաններում ապրող բարդ տեսակների հայտնագործումը անցյալ տարի, զարմացրեց կենդանաբաններին:

''Pariambus typicus''

Liropus minusculus (ծովախեցգետին-կմախք)
Այս նոր հայտնաբերված տեսակը նման է հեքիաթային արարածի եւ, միանշանակ, համարվում է անողնաշարավորների ամենահետաքրքիր եւ գեղեցիկ տեսակներից:
Հայտնաբերել են Սանտա Կատալինա կղզու քարանձավում, Հարավային Կալիֆորնիայից ոչ հեռու: Արուն ունի 3 մմ երկարություն, իսկ էգը՝ 2.5 մմ:

84975_c856fe6c026cbf63ca4f23c4d729e991_698f5d16b6aecb2097cfb3ea1bc75d69

Նարնջագույն պենիցիլին
Բորբոսասունկ Նարնջագույն պենիցիլինը (Penicillium vanoranjei), որն առանձնանում է իր վառ գունավորմամբ, այսպես է անվանվել ոչ միայն իր գունավորման, այլ նաեւ Նիդերլանդների թագավոր, արքայազն Օրանսկոյի պատվին:
Բացի գույնից, սունկը հետաքրքիր է նաեւ նրանով, որն ունի տերեւին հատուկ կառուցվածք, որը պաշտպանում է նրան չորացումից:

listohvostii-gekkon18

 Տերեւապոչային գեկկոն (Saltuarius eximius)
Տերեւապոչային գեկկոնը, որն ապրում է Ավստրալիայում, շատ դժվար է հայտնաբերվում իր հովանավորող գունավորման պատճառով, ինչպես նաեւ իր անսովոր տերեւանման պոչի շնորհիվ:
Նրան կարող եք գտնել տրոպիկական անտառներում եւ ժայռերի վրա: Ուղղահայաց դիրքով անշարժ մնալով ծառի կամ քարի վրա, այս գիշերային որսորդը հանգիստ սպասում է, թե որ հաջորդ անզգույշ միջատն է մոտենալու իրեն:
Հետազոտողներին այդպես էլ չհաջողվեց գտնել այսպիսի մողեսների Ավստրալիայի մոտակա շրջաններում, այս իսկ պատճառով ենթադրվում է, որ խոսքը գնում է շատ հազվադեպ հանդիպող տեսակի մասին:

84977_94308d491c8c61e8db54f775d9354cad_9948f405bfa584f03a97b5ae0cad052e

Spiculosiphon oceana
Այս կենդանին իսկական գիգանտ է միաբջիջների կողքին: Իր չափսերը կազմում են 3-5 սմ:

84978_ccb6afe687825cf0de64fa171dbd8970_d2fe71691542a7b38ede8ae373bdbf61

Ստերիլ պայմանների մանրէ (Tersicoccus phoenicis)
Այս մանրէին գտել են այն տարածքում, որտեղ հավաքում են տիեզերական սարքավորումները բավականին «ստերիլ» պայմաններում: Հետազոտողները մտահոգված են, որ այն արդեն կարող է աղտոտած լինել Մարսը՝ հայտնվելով Կարմիր մոլորակի վրա մարսագնացների հետ միասին: Բայց չի բաառվում, որ որ նրա բարեկամներն արդեն ապրում են այլ մոլորակների վրա, քանի որ այդ օրգանիզմը ի վիճակի է գոյատեւել էքստրիմալ պայմաններում:
Միկրոբը հայտնաբերվել է ամբողջությամբ ստերիլ պայմաններում՝ միանգամից երկու տարբեր մայրցամաքների վրա՝ Ֆլորիդայում եւ Ֆրանսիական Գվիանայում:
Հաշվի առնելով այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են այդ կառույցները մաքրելու համար, այս մանրէն, գիտնականների կարծիքով, լավ դաս տվեց գիտությանը, թե ինչպիսի պայմաններում կարող է լինել կյանք:

84979_8dc4cedb04e5a89bda410506ac099d3f_17ee203e7af83bec6caf18b7f0acde2e

Ճանչ-փերի (Tinkerbella nana)
Այս տեսակն անվանվել է Պիտեր Պենի թռչող ընկերուհու պատվին: Ապրում է Կոստա-Րիկայի անտառներում: Չափսը մոտավոր 0.25 մմ է, այդ իսկ պատճառով խոսքը գնում է աշխարհի ամենափոքր միջատներից մեկի մասին:

84980_000bd4059acd12f4b88f57eb71fc8955_78034277ad0c27e50db548b4b3a719e9

Ուռուցիկ հողի լորձէակ (Zospeum tholussum)
Խորվատիայի արեւմտյան քարանձավներում, մի կիլոմետր խորության վրա ապրում է այս դանդաղաշարժ անաչք արարածը: Պինգմենտների բացակայությունը տալիս է նրան թափանցիկ տեսք:
Նունիսկ խխունջների ստանդարտներին համապատասխան շարժվում է բավական դանդաղ, շաբաթը հաղթահարելով ընդամենը 2 սմ: Գիտնականները կարծում են, որ այս փոքրիկ օրգանիզմը ավելի մեծ տարածություններ հաղթահարելու համար օգտագործում է ջրի հոսքը կամ ուրիշ կենդանիներին, օրինակ չղջիկներին:

 Աղբյուրը
https://ru.wikipedia.org/wiki/Bassaricyon_neblina
http://naked-science.ru/article/top/10-new-species-of-2014

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s