Բնական աղետներ: Սողանքներ

 

 

Սողանքներ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։

Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են.

  • տեղանքի կառուցվածքից,
  • ապարների շերտերի տեղաբաշխումից,
  • ստորերկրյա ջրերի ակտիվությունից,
  • անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից,
  • ստորերկրյա ցնցումներից,
  • մարդու անզգույշ տնտեսական գործունեության,
  • երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից,

Որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։
Մարդկային գործոնը սողանքների առաջացման գործում առանց մասնագիտական ետազոտության՝ սարերի և բլուրների ճեղքումն է, ճանապարհների և բացումները և շենքերի կառուցումները:

Ընդհանուր առմամբ սողանքը երկրաբանական վտանգավոր երևույթ է երկրակեղևի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատև ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։  Սողանքների առաջացման պատճառներն են` ջրով հագենալու հետևանքով հողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների ու մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը, երկրաշարժից և ուժեղ պայթյուններից առաջացած ցնցումները;

34624Այսօր Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ։ Ամենաակտիվներից են Ողջաբերդը, Հաղարծինը, Կապանը, Դիլիջանը, Գոշը, Գնիշիկը, Օձունը…Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում։

Սողանքներից հիմնականում տուժում են բնակելի և արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը և այլն։ Միայն սողանքային երևույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Սողանքների սպառնալիքի նախանշանները.

  • տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են
  • տան պատերի ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճեղքեր
  • հողի մակերևույթին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար լայնանում են
  • լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է
  • հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր
  • ցանկապատերն ու ծառերը սկսում են “տեղաշարժվել”
  • հողամասում առաջանում են փոսերDSC_0124

Ինչ անել իրական վտանգի դեպքում.

  • անհրաժեշտ պաշտոնական միջոցառումներ կազմակերպելու համար դիմել տեղական գործադիր մարմիններին
  • նախատեսել մթերքի,, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահուստներ
  • չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները և տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները
  • թույլ չտալ սողանքային վտանգի ուժեղացմանը նպաստող գործողություններ։

աղբյուր 1 2

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s