Նոր տարին Հայաստանում

13999842260Արդեն ձմեռ է: Որ կողմ շրջվես՝ շտապող մարդիկ են՝  մի բան ավել վերցնելու, մի բան ավել գնելու, մի քայլ առաջ գնալու անսանձ հույսով: «Վա՜յ, մայոնեզը մոռացանք…», «Գումարս չի բավականեցնում, ի՜նչ արած այնքան շատ է ապրանքը թանկացել, բայց ինչ արած, Նոր Տարի է, պետք է տակից դուրս գալ, պարտք կանեմ՝ բուդը կգնեմ…», «Ի՜նչ լավ կլինի այս տարի ձյուն չգա, թե չէ գալիս է, կեղտոտում, տուն մտնողների հետեւից անընդհատ մաքրի կեղտաջուր…» ու այս ամենին հակադրվող երեխաների «Մայրի՜կ, ե՞րբ է ձյուն գալու: Այնքան եմ ուզում ձյուն գա…», «Լիստերից կարո՞ղ եմ վերցնել:»…
Քայլում ես քաղաքի կենտրոնով, որին մարդիկ «քաղաք» են ասում, ասես թե ծայրամասերը քաղաքի մեջ չեն մտնում, ու տեսնում ես գեղեցիկ զարդարված, լույսերով ու ձնեմարդերով ողողված աշխարհ, որը հիմնականում ամեն տարի նույնն է, բայց մեկ է, քեզ ակամա տեղափոխում է մանկությանդ հեքիաթների աշխարհ, բայց հերիք է հետ գաս իրականություն ու մի քիչ ուշադիր դիտես շուրջդ, կտեսնես  հոգնած դեմքերով, գավազանով մի կերպ առաջ ընթացող եւ նկարվելու համար գումար ուզող Ձմեռ պապիկներին, ովքեր Նոր Տարվա այս թոհ ու բոհի մեջ ուզում են մանուկների անմեղ երազանքների ու ցանկությունների հաշվին գումար վաստակել, որպեսզի կարողանան անցկանել հերթական ձեւական ու ցուցամոլ Նոր Տարին: Լա՝վ եք անում, երեխաներին ուրախություն պարգեւեք, բայց գոնե այդ ամենն արեք սրտից, սիրով, այլ ոչ թե դրան վերաբերվեք որպես պարտականություն: Ի՜նչ լավ է, այս տարի ձեզ չեմ հանդիպել:67391_1557260657844746_7579713189241138822_n
Դրսից տեղափոխվում ես մարդկանց օջախներ ու միանգամից վրադ են հասնում հոր ջղային շարժումները, որովհետեւ դժվարությամբ է հայթայթում/հայթայթել գումար տոնի ճոխ սեղանի համար, որի վրայի ուտելիքները ի վերջո հայտնվում են շենքերի մոտ գտնվող աղբամանների կամ հենց շենքերի մեջ կառուցված անհիգիենիկ աղբաուղիների մեջ, որոնց մեջ աղբը մնում ու փտում է շաբաթներ, մոր հապշտապ շարժումները, որովհետեւ արդեն համարյա ժամը տասներկուսն է, բայց դեռ փաթաթում է խաղողի տերեւների մեջ տոլմայի ֆարշը, ու դեռ չի էլ հասցրել զուգվել-զարդարվել: Ու երեխաների անկարգ շարժումները: Խե՜ղճ մայր, արի ու հասցրու երեխաներիդ կարգի բերել, զուգվել-զարդարվել, սեղանը նորմալ զուգել-զարդարել, լավ է գոնե տունն ես զարդարել, թե չէ ո՞նց էիր հասցնելու:
Լսեցինք մեր կաթողիկոսի ամանորյա շնորհավորանքը, մի կերպ լսեցինք նաեւ նախագահինը, շամպայնով շնորհավորեցինք, ու զանգերի տեղատարափը միանգամից խփեց մեր ականջներին: Մեկ տան հեռախոսին, մեկ բջջայինին, կամ SMS, մեկ էլ Skype-ով բարեկամներդ զանգում են ու շնորհավորում, երեւի թե կեսին էլ չես ճանաչում: Մտնում էս սոցիալական ցանկացած ցանց ու ապշում նամակների քանակից, իջնում ես նորություններով, ամեն րոպե մի շնորհավորանք, միշտ նույն խոսքերով, մաղթանքներով, ինտերնետից ներբեռնած նույնատիպ նկարներով:
Ու հունվարի մեկից սկսած այցելում բարեկամներիդ, ընկերներիդ, հարեւաններիդ, իրենք են գալիս, ամաչում, ասում որ կուշտ են, մի կտոր բան ուտում, որպեսզի գոհացնեն եւ՛ իրենց եւ՛ Ձեզ: Այդ օրերի ընթացքում այնքան բարեկամի էս բացահայտում, որ չգիտեիր էլ, որ գոյություն ունեն:
Մի երկու խոսքով Հայաստանյան Նոր տարին լի է մայոնեզապատ տրամադրությամբ՝ տեսքից ախորժելի է, առաջին երկու օրը հաճելի, բայց երրորդ օրվանից արդեն ծանրանում է, փչանում: Չնայած այս ամենի կողքին գեղեցիկն էլ կա: Ոչ մի տոն չունի այն գեղեցկությունն ու փայլը, որ ունի Նոր Տարին, եւ, ճիշտ է, Հայաստանում այս ամենը շատ է կորում անծայր լցված սեղանների մեջ, բայց միեւնույնն է, այն միշտ հիշեցնում է իր մասին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s