Խենթագին սերը կործանում է ամեն ինչ

 

 Զգու՛յշ եղեք, որ չանեք այնպես, ինչպես անում է սարդը,
որը բոլոր լավ մսերը թույնի է վերածում:

 

Henri-Troyat-180Անրի Թրուայա (Թորոսյան Լևոն Ասլանի, 1911, նոյեմբերի 1, Մոսկվա – 2007, մարտի 2), ծագումով հայ ֆրանսագիր արձակագիր է։, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1959)։ Թրուայան ոչ ֆրանսիացի առաջին գրողն է, որին շնորհվել է այդ ակադեմիայի «քառասուն անմահներից» մեկը լինելու պատիվը։

Ծնվել է չեքեզահայերի ընտանիքում: Ծնողները` Ասլան Տարասովը և Լիդիա Աբեսոլոմովան, ծագումով եղել են Արմավիրից (Հյուսիսային Կովկաս), իսկ պապը` Նախիջևանի Ցղնա գյուղից: 1920-ին հաստատվել Է Ֆրանսիայում։ Ավարտել Է Փարիզի իրավաբանական գիտությունների ակադեմիան։ Ստեղծագործել է ֆրանսերեն և ռուսերեն։ Գրական ասպարեզ է մտել «Խաբուսիկ լույս» (1934) վեպով։ Լույս Է ընծայել «Սարդը» և «Ձկնորսանոց», «Ընդհանուր գերեզման», «Քանի աշխարհը կա», «Սգավոր ձյունը», «Ցանք և հունձք», «Արդարների լույսը», «Էգլեթիերների ընտանիքը», «Մոսկվացին»  և այլ վեպեր։ Թրուայան գրել է նաև կենսագրական վեպեր՝ «Տոլստոյ»,  «Մեծն Եկատերինան»,  «Պետրոս Մեծ»,  «Ալեքսանդր I»։

Անրի Թրուայայի վաղ շրջանի ստեղծագործության գլուխգործոցը համարվում է «Սարդը» վեպը, որը 1938-ին արժանացել է գրական Գոնկոլր մրցանակի։ Գլխավոր Հերոսը Ժերարն է, ֆիզիկապես վատառողջ մի երիտասարդ, որը մանուկ հասակից եղել է ընտանիքի միակ տղամարդը։

Ժերարի խենթագին սերը քանդեց ամեն մի կապ, իր խենթ խանդի պատճառով կորցրեց իր քույրերին, և վերջում կործանվեց ու մահացավ՝ խմելով մահացու թույնը…

Փոքր տարիքից սնվելով իր մոր և երեք քույրերի սիրով, նրանց գորովանքը գրքի հերոսը՝ скачанные файлыԺերարը, դարձրել էր անհրաժեշտության՝ օդի պես մի բան: Իր խենթագին սերը իրեն նմանեցնում էր մարդկային սարդի, որն իր սիրո պատճառով թունավորում էր իր հարազատների կյանքը, թունավորում էր իր կյանքը: Այդ սերն էր առաջ բերում իր մոտ զզվանք դեպի այլ կանայք, այդ սերն էր ստիպում իրեն աղջկա և տղայի միջև տեղի ունեցող սերը համարել անասնական երևույթ:
Այսպիսի մարդիկ են լինում ընտանեկան միությունների քանդողները, նրանք են կործանում սեր ասվածը, և նրանց պատճառով է, որ սիրատոչորների համար սերը ասոցացվում է դաժան, կործանարար երևույթի հետ, նրանց պատճառով են նրանք մտածում, որ սերն իրականում գոյություն չունի աշխարհիս երեսին: Եվ իհարկե, այսպիսինները դաստիարակվում են, դաստիարակվում են մանկուց, գուցե անգիտակցաբար, բայց անչափ գորովանքները, փաղաքշանքները, սիրալիր խոսքերը ամեն օր, կաթիլ առ կաթիլ լցնում են էգոի այդ մեծ բաժակը, որը չի սիրում երբեք դատարկվել: Այսպիսի էգոիստներից պետք է հեռու մնալ, վախենալ, քանզի նրանք ընդունակ են ամեն ինչի, նույնիսկ կարող են իջնել, ստորանալ, որպեսզի բավարարեն իրենց մի փոքր ումպից քչացված բաժակը, բայց երբեք չեն մահանա, չեն պարզի իրենց ձեռքը մահացու իրին, լինի դա դանակ, ատրճանակ, թե մահացու բաժակ, քանզի իրենք իրենց սիրում են անչափ, սիրում են ուժգին, և նրանք կգերադասեն մեռնել իրենց համար շատ թանկ մարդկանց հետ, քան մեռնել մենակ, ինչպես նրանք վախենում ու սարսափում են մենակությունից:
Այս տիպի մարդիկ վաղ թե ուշ հեռանւմ են կյանքից, ոմանք շուտ, ոմանք ավելի ուշ, ոմանք կյանքի բերմամբ, բայց միևնույնն է, նրանց բոլորին միավորում է միայն մի բան, նրանք մահանում են կեղծ, շինծու, մահանում են գթասրտություն առաջացնելով իրենց հարազատների սրտերում, և չնայած հեղինակը շատ դաժան մահ է տալիս Ժերարին, բայց նա դրան արժանի էր:

Advertisements

One thought on “Խենթագին սերը կործանում է ամեն ինչ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s