Էկոհամակարգեր

ecosystem-illustrationԷկոհամակարգ է կոչվում այն համակարգը, որը բաղկացած է կենդանի օրգանիմներից և դրանց գոյության ապրելավայրերից:

Էկոհամակարգերը ունեն նյութերի շրջապտույտ կատարելու հատկություն, ինչպես նաև ինքնավերականգման: Սրանք թերևս ամենակարևոր հատկություններն են: Նյութերի շրջապտույտը ապահովում է կենսական նյութերով, իսկ ինքնավերականգնումը` մարդու գործունեության արդյունքում կամաց-կամաց վերացող ու ոչնչացվող նյութերի վերականգնումը:

Մեզ շրջապատում են բազմաթիվ էկոհամակարգեր, դրանք շատ են, կան հին էկոհամակարգեր, ձևավորվում են նորերը, կան նաև մարդու կողմից ստեղծված ագրոէկոհամակարգեր, որոնք Նկարգյուղատնտեսական արտադրանք ստանալու համար մարդու կողմից ստեղծված և կանոնավոր հսկվող էկոհամակարգեր են: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները և այլն:
Սրանց հիմնական առանձնահատկությունները հետևյալն են.

  • Առավել բարձր արտադրանք ստանալու համար ագրոէկոհամակարգերում կտրուկ նվազեցված է տեսակների թիվը: Իսկ բնական էկոհամակարգերում նկատում ենք տեսակների բազմազանություն:
  • Այստեղ գործում է սելեկցիան, այսինքն այստեղ նկատվում է տեսակի ընտրություն` գեների բազմազանությունը ընտրության արդյունքում նվազում է և հիմնականում ստացվում են նույն սորտի օրգանիզմներ, հիմնականում բարձր մթերատվությամբ:
  • Ագրոէկոհամակարգերում ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ, որն անցանկալի ազդեցություն է թողնում ոչ կենսական բաղադրիչների, հատկապես հողի բերրիության վրա:
  • Եթե բնական էկոհամակարգերում լույսի աղբյուր է հանդիսանում արևը, ապա ագրոէկոհամակարգերում առաջ են գալիս արհեստական էներգիայի աղբյուր ստեղծելու խնդիրներ: Այսինքն այստեղ օգտագործվում են մարդու կամ կենդանիների ֆիզիկական աշխատանք, վառելանյութի տարբեր տեսակներ, պարարտանյութեր, լրացուցիչ լուսավորում, պեստիցիդներ, թունաքիմիկատներ:
  • Ագրոէկոհամակարգերը տալիս են կենսաբանական բարձր արդյունք շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության և օժանդակության, առանց որի դրանք գոյություն ունենալ չեն կարող:
  • Ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:

Մարդու գործունեության արդյունքում խախտվում է էկոհամակարգերի հավասարակշռությունը, d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9որը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, չէ որ բնության մեջ ամեն ինչ ճշգրտորեն հավասարակշռված է: Իսկ եթե փոխվում է հավասարակշռությունը, ապա ստեղծվում են շրջապատի նոր որակներ: Օրինակ՝մեր կողմից վառելիքի այրումը, անտառահատումը փոփոխում են մթնոլորտն ու մոլորակի կլիման: Թեև մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչպես, սակայն արդեն գիտենք, որ մեր գործողությունները վտանգում են երկրի վրա կյանքի բազմազանությանը:

Երկիր մոլորակի վրա կատարվում են տարբեր նյութերի շրջապտույտներ, որոնք ապահովում են մեզ կյանքի համար անհրաժեշտ նյութերով, դրանցից կարող ենք առանձնացնել ազոտի, ածխածնի, թթվածնի, ծծումբի շրջապտույտները:

Թթվածինը, բոլորս գիտենք, որ աէրոբ կենդանի օրգանիզմների գոյության համար կարևոր պայման է: Առանց սրա, բարձրակարգ կենդանիների մոտ անիմաստ կլինի արյան փոխադրական ֆունկցիան, քանզի այն իր մեջ չի կարող պարունակել կյանքի համար շատ կարևոր մի տարր՝ թթվածին, իսկ առանց թթվածնի կյանք չկա:скачанные файлы (2)

Եթե չլիներ ազոտի շրջապտուտը, որը մտնում է սպիտակուցների և նուկլեյնաթթուների կազմության մեջ, ապա չէր կատարվի մայրական բջջից դուստր բջջին ինֆորմացիայի լիարժեք փոխանցում, որը կյանքի գոյության հիմքն է:  Եթե տեղի չունենար մթնոլորտի ազոտի փոխակերպումը ազոտական մատչելի միացությունների, ապա մթնոլորտի 78% ազոտը կմնար անձեռնմխելի, իսկ էկոհամակարգերը չէն ստանա կյանքի համար անհրաժեշ ազոտ:

Ֆոսֆորը, ինչես և ազոտը, պատասխանատու է սպիտակուցների սինթեզի համար, որոնք օրգանիզմի կառուցվածքի հիմքն են, մկանների, հյուսվածքների, ներքին օրգանների, իմունային համակարգի հիմնական բաղադրիչը: Ֆոսֆոր հիմնականում կա քարոլորտում: Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր:

Ծծումբը կյանքի համար ոչ պակաս նշանակություն ունեցող տարր է: Այն պարունակվում է սպիտակուցներում(հատկապես՝ձվի, մազի, եղունգի, փետուրի և այլն), որոշ  վիտամիններում և հորմոններում:

Photosynthesis-hyԵթե ածխաթթու գազը չլինի, ապա ֆետոսինթեզի մթնային փուլն էլ չի լինի, այսինքն չեն սինթեզվի ածխաջրեր՝ հիմնականում գլյուկոզ, որն արդեն խախտում է ֆոտոսինթեզի ամբողջ հաշվարկված շղթան: Քանի որ ծովային կենդանիները ածխաթթու գազը օգտագործում են իրենց կմախքը կազմելու համար, դրանից հետևում է, որ առանց ածխաթթու գազի ծովային կենդանիները ուղղակի չեն կարող գոյատևել:

Աղբյուրներ.
http://emanuelagjoyan.blogspot.com
https://abroyanvahe.wordpress.com
https://amalyamnatsakanyan.wordpress.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s