Ես իմ սերն եմ սիրում…

«Ես իմ սերն եմ սիրում…»
Վահան Տերյան

Unrequited_love_by_myguiruelaՏխրության, սիրո մեծ բանաստեղծ….Տերյան…Ի՜նչ եթերային, ի՜նչ զգացմունքային են քո բանաստեղծությունները, ի՜նչ թախծոտ ու լավատեսական են քո խոսքերը…

Քո խոսքը տարբերվում է, քո խոսքի երանգներն ուրի՜շ են, հոգեհարազատ մանավանդ մեզ՝ դեռահասներիս: Քո բանաստեղծությունները մեր հոգու արտացոլումն են, դրա համար էլ մենք քեզ ճանաչում ենք, ճանաչում ենք իսկույն, ուր էլ որ լինենք, ճանաչում ենք ու միանգամից հասկանում:

Քո ամեն մի բառը, ամեն մի տառը, հնչյունը ընտրված են հատիկ-հատիկ, զգույշ, ամենաանկեղծ ձեւով, ամեն ինչ իր տեղում է, առիթ չի տալիս ոչ մի քննադատության:

«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու:
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել:
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…»

Այո՜, ես գիտեմ, ես հասկանում եմ քեզ, ես հասկանում եմ քո գրած ամեն մի խոսքը, տառը, հնչյունը: Այո՜, ես սիրում եմ նրան, առանց սիրվելու, երկրպագում եմ նրան անփոխադարձ, հպարտանում եմ նրանով ամեն վայրկյան: Ես ցանկանում եմ նրան անտանջ հոգի, առանց հուշերի հանգիստ հոգի… Ես փնտրում եմ նրան ամեն տեղ, փնտրում եմ նրան ամենուր, նույնիսկ իմ մեջ, փնտրում եմ, չեմ գտնում: Ու ես գիտեմ, որ մենք օտար ենք, ավելի շուտ, ես եմ իրեն օտար, իմ զգացմունքն  է իրեն օտար…

Տերյա՜ն, կներես, որ քեզ չէի հասկանում ու գնահատում, հիմա եմ միայն հասկանում քո մեծությունը:

Advertisements

One thought on “Ես իմ սերն եմ սիրում…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s