Դեյլ Քարնեգի

скачанные файлы

Դեյլ Քարնեգին (24.11.1888-01.11.1955) Ամերիկացի գրող է և դասախոս: Մշակել է ինքնաբարելավման, առևտուր անելու շնորհքի ձևավորման, կորպորատիվ ուսուցման, հանրային ճարտասանության և միջանձնային հարաբերությունների հմտություններին վերաբերող դասընթացներ։ Հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում՝ «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» (1936), «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» (1948), «Անհայտ Լինկոլնը» (1932)։
Իր գրքերի ամենահայտնի մտքերից մեկն այն է,  որ կարելի է փոխել մարդկանց բնավորությունը, վարքագիծը՝ փոխելով վարքագիծն իրենց հանդեպ:

Կենսագրությունը:
Ծնվել է 1888 թվականին Մերիվիլլեում, Միսսուրի նահանգում: Քարնեգին աղքատ ֆերմերի ընտանիքից էր, Ջեյմս Վիլիամ Քարնեգիի(15.02.1852-18.03.1941) և Ամանդա Էլիզաբեթ Հարբիսոնի(21.02.1858-04.12-1939) երկրորդ զավակը: Նրա ընտանիքը տեղափոխվում է Բելթոն(Միսսուրի նահանգ), երբ նա փոքրիկ երեխա էր: Չնայած դեռահասության տարիքում նա արթնանում էր առավոտյան ժամը չորսին, որպեսզի կթեր իր ծնողների կովերին, նա ստացավ կրթություն Օրենսբուրգի Ուսուցիչների պետական քոլեջում: Նրա առաջին աշխատանքը քոլեջից հետո անասնապահության հեռակա դասընթացների վաճառումն էր: Նա տեղափոխվում էր՝ վաճառելով ապուխտ, օճառ և սալ Armour & Company ընկերությունում: Նա հաջողություն ունեցավ ՝իր վաճառք իրականացնելով Հարավային Օմահա, Նեբրասկա շրջաններում որպես ազգային առաջնորդ այդ ֆիրմայի:
Կուտակելով 500 դոլար(այժմյան 12.700 դոլար)՝ Դեյլ Քարնեգին թողնում է վաճառքը, որպեսզի իրականացնի իր կյանքի երազանքը՝ դառնալ Chautauqua-ի դասախոս: Փոխարենը նա հաճախում է Նյու Յորքի Դրամատիկական Արվեստի Ամերիկյան Ակադեմիա, սակայն քիչ հաջողություններ է ունենում որպես դերասան, թեև գրված է, որ նա խաղացել է բժիշկ Հարլիյի դերը Polly of the Circus-ում: Երբ նկարահանումները ավարտվեցին, նա վերադարձավ Նյու Յորք՝  գործազուրկ, համարյա կոտրված,  ապրելով YMCA-ի 125 փողոցում: Այդտեղ նրա մոտ միտք առաջացավ.  սովորեցնել հրապարակային խոսք, և նա համոզեց “Y” մենեջերին, որպեսզի թույլ տա իրեն կազմակերպել իր դասերը մաքուր շահույթի 80 տոկոսի դիմաց: Իր առաջին դասի ժամանակ նա սպառեց իր թեման: Իմպրովիզ անելով՝  նա առաջարկեց ուսանողներին խոսել այն մասին, թե  «ինչն է իրենց ջղային դարձնում» և հայտնաբերեց այն տեխնիկան, որը խոսողներին անվախ է դարձնում հանրության առջև խոսելիս: Այս 1912 թվականի դեբյուտից հետո Դեյլ Քարնեգիի դասընթացները ընդարձակվեցին: Քարնեգին անդրադարձավ միջին ամերիկացու երազանքին՝ ունենալ ավելի շատ ինքնավստահություն, և 1914 թվականից նա ամեն շաբաթ վաստակում էր 500 դոլար (այժմ 11800 դոլար):

Թերևս իր ամենահաջողված մարքեթինգային քայլը իր ազգանվան ուղղագրության փոփոխումն էր Carnegey-ից Carnegie, այն ժամանակ, երբ Էնդրյու Քարնեգին (Andrew Carnegie) լայնորեն մեծարված և ճանաչված անուն էր: Որպես Դեյլ Քարնեգին (Carnagey)՝  աշխատել է   Լոուել Թոմասի օգնական նրա հայտնի շրջագայության ժամանակ «Պաղեստինում Ալենբիի հետ և Լոուրենսի հետ Արաբիայում (With Allenby in Palestine and Lawrence in Arabia)»: Նա կառավարել և ներկայացրել է շրջագայությունը Կանադայում:  1916 թվականից Քարնեգին կարողացավ վարձակալել Carnagie Hall-ը դասախոսությունների համար: Քարնեգիի առաջին  գրածների հավաքածուն <<Հանրային խոսքն էր>>. «Մի պրակտիկ դասընթաց գործարար տղամարդկանց համար» (1926)՝ ավելի ուշ վերնագրված «Հանրային խոսքը և տղամարդկանց ազդեցությունը բիզնեսում» (1932): Իր ամենամեծ նվաճումը թերևս այն էր, երբ Simon & Schuster-ը տպագրեց իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը: Այս գիրքը ամենավաճառվող գիրքն էր հրատարակվելուց հետո՝ 1936 թվականին  իր 17-րդ հրատարակությունից հետո մի քանի ամսվա ընթացքում: Քարնեգիի մահվան ժամանակ  գիրքը վաճառվեց 31 լեզուներով 5 միլիոն օրինակով, երբ  կային Դեյլ Քարնեգի ինստիտուտի 450.000 շրջանավարտ: Գրքում ասվում է, որ նա քննադատել է ավելի քան 150.000 զեկույց այդ ժամանակվա մեծահասակների կրթությանը վերաբերվող շարժման մասին:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է Միացյալ Նահանգների բանակում: Նրա առաջին ամուսնությունը ավարտվել է ամուսնալուծությամբ 1931 թվականին: 1944թվականի նոյեմբերի 5-ին Օկլոմայի Տուլսայում նա ամուսնացավ Դորոթի Փրայս Վանդերփուլի հետ (1913-1998), որը նույնպես ավարտվեց ամուսնալուծությամբ: Վանդերփուլը ուներ երկու աղջիկ; Ռոզմարին՝ առաջին ամուսնությունից, և Քարնեգիի ու Վանդերփուլի աղջիկը՝ Դոնա Դեյլը:

Քարնեգին մահանում է իր տան՝ Forest Hills-ում, New York-ում: Նա թաղված է Միսորիի Բելթոն գերեզմանոցում: Dale Carnegie & Associates-ի պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, որ նա մահացել է Հոջկինի հիվանդության պատճառով  ուրեմիայի հետ միասին 1955 թվականի նոյեմբերի 1-ին:

Աղբյուրը՝ http://en.wikipedia.org/wiki/Dale_Carnegie

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s