Հուշեր Աճառյանից

скачанные файлыԱշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանը 21 տարեկան հասակում ընդգրկվել է Սորբոնի համալսարանի գիտական խորհրդի կազմում՝ լինելով ամենաերիտասարդ գիտնականը: Այդ ժամանակ էլ, երբ նա հայտնի էր գիտական աշխարհին, հազիվ էր հայթայթում ամենօրյա հացը. Փարիզի փողոցներում լրագիր էր վաճառում, կոշիկներ մաքրում… 20 ֆրանկով վաճառել է մահճակալը և քնել լրագրերի վրա՝ գլխի տակ դնելով գրքեր: «Փողոցի շնից էլ վատ է վիճակս», – գրել է մեծանուն գիտնականը: Օրվա մեջ աղոթում էր չորս անգամ և  որպեսզի թիվը չմոռանար, թաշկինակի մի ծայրը հանգուցում էր: Ճաշակել է ստալինյան բանտի սարսափները, սակայն մահից երբեք չի վախեցել, բարությունը նրա հոգին երբեք չի լքել: «Թող մահից վախենան նրանք, ովքեր վաղուց մահացած են»,- ասում էր նա:

ՀԳ Ի դեպ, հայերիս մեջ ամենանշանավոր բազմալեզվախոսը Հրաչյա Աճառյանն է, ով տիրապետել է 18 լեզուների՝ հունարեն, թուրքերեն, քրդերեն, ռուսերեն, եբրայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, պարսկերեն, լազերեն, վրացերեն, հինդի, փուշտու, սանսկրիտ եւ լատիներեն:

*************************************************************************************************************************

Աճառյանը, շատ ճշտապահ լինելով,  միշտ ասում էր իր ուսանողներին.
– Եթե երկու րոպե ուշանամ, իմացե՛ք, որ արևը կանգ է առել, երկրագունդն էլ չի պտտվում:
Մի օր, լսարան մտնելու պահին,  Մանուկ Աբեղյանը նրան   կանգնեցնում է և ինչ-որ խնդրի մասին խոսում: Աճառյանը, ժամացույցը ձեռքին բռնած, րոպեները հաշվելով, խոսում է նրա հետ:
Ուսանողները հետևում են և անձկությամբ սպասում, թե երկու րոպեն երբ պիտի անցնի: Հենց երկու րոպեն անցնում է, մի ուսանող ձայն է տալիս իր ընկերներին.
– Ընկերնե՛ր, երկրագունդը կանգ է առել:
Աճառյանը լսում է և, իսկույն ներս մտնելով, ասում.
– Երկրագունդը կանգնեցնողը ես չեմ, Աբեղյանն է:

****************************************************************************************************************************

Թակում են Աճառյանի տան դուռը: Կինը բացում է և տեսնում երկու անծանոթ տղամարդու, որոնք, իրենց ասելով, եկած են լինում կոմունիզմի կառուցման համար փող հավաքելու:
– Այս ի՞նչ կողոպուտ է, այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Աճառյանը,– վրդովված հարցնում է տիկին Սոֆիկը:
Աճառյանը լսում է այս ամենը և ասում.
– Սոֆի՛կ ջան, ինչքան որ ուզում են, տո՛ւր, թող գնան: Միևնույն է, սրանք կոմունիզմ կառուցողը չեն, կասեն` Աճառյանը չտվեց, այդ պատճառով էլ չկառուցեցինք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s