Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. անտառային-հրդեհԻ՞նչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանո՞վ են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանը զբաղեցնում է շատ փոքր տարածք՝ընդամենը 29.8 կմ2, սակայն իր լեռնային դիրքի պատճառով ունի կլիմայական և ռելիեֆային խիստ տատանումներ:
Այսպես, Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է: Նրա միջին բարձրությունը ծովի մակերևույթից 1837 մետր է: ՀՀ տարածքի ավելի քան 80% լեռնային է: ՀՀ տարածքում դաշտավայրեր չկան, ամենացածր վայրերը Մեղրու կիրճն է և Դեբետ գետի հովիտը (Նոյեմբերյանի տարածաշրջանում), որոնք ծովի մակերևույթից ունեն 370-390 մ բարձրություն: Հանրապետության ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է՝ 4090 մ բարձրություն: Այսինքն, փոքր տարածքի համար առավելագույն ու նվազագույն կետերի միջև եղած տարբերությունը շուրջ 3700 մ է: Տիպիկ լեռնային երկիր լինելուց բացի հանրապետության մակերևույթը խիստ կտրտված է լեռնահովիտներով, գետահովիտներով ու կիրճերով:
Կլիման խիստ ցամաքային է և բնութագրվում է ամառվա ու ձմեռվա ջերմաստիճանների մեծ տատանումներով:
Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում:
Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:
Այսպիսով`ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 88 աստիճան:
ՀՀ-ն լինելով տիպիկ լեռնային երկիր, և ունենալով խիստ ցամքային կլիմա, զուրկ է բուռն գյուղատնտեսությունից: Այսինքն այսպսի կլիմայական և ռելիեֆային պայմանները թույլ չեն տալիս զարգացնել տնտեսությունը՝ աճեցվող տեսակների քանակը խիստ սահմանափակ է, որոշ տեսակների համար՝ ոչ այնքան բարենպաստ:

  1. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

ՀՀ-ում բնօգտագործումը հիմնականում տարվում է ոչ ռացիոնալ: Բնական օգտագործման արդյունքում խախտվում են էկոլոգիական բուրգերը, խախտվում է էկոլոգիական հավասարակաշռությունը: Օրինակ ՀՀ-ում բնօգտագործման արդյունքում ունենք սակավ անտառածածկ տարածքներ, բազմաթիվ վերացած կամ վերացող տեսակներ: ՀՀ-ի ամբողջ տարածքի ընդամենը 5-6%-ն է անտառածածկ, մինչդեռ միջին տվյալներով դա պետք է հասնի 20%-ի:

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանո՞վ են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

ՀՀ-ն հարուստ է բնական ռեսուրսներով: Այն ունի մետաղների հսկայական պաշարներ, և իր քանակությամբ կարող է մեծ հիմք հանդիսանալ տնտեսության համար: Սակայն մեր հայրենիքում այս ռեսուրսներ օգտագործումը այնքան էլ օպտիմալ չէ, և, ընդհանուր առմամբ, այն ոչ մի կերպ չի կարողանում զարգացնել մեր երկիրը, ավիրելուց բացի:

  1. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ինչպես արդեն վերը նշեցի, ռեսուրսների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում այնքան էլ օպտիմալ չէ: Այստեղ շեշտը դրվում է գործը արագ վերջացնելուն, որպեսզի եկամուտը հնարավորինս շուտ գա, իսկ եթե դա մեզ չի բավարարում, ապա գործարանները, հանքերի հետ միասին, վաճառում ենք օտարերկրացիների, ովքեր միանգամից կարողանում են ճիշտ գտնել ամենաօպտիմալ ճանապարհը այդ հանքի օգտագործման: Մեր փոքրիկ հայրենիքում կա ավելի քան 400 հանքավայր: Լեռնային արդյունաբերությունը միասին վերցրած կազմում է ՀՀ-ի ՀՆԱ-ի ընդամենը 3%-ը:
ՀՀ-ում, հանքավայրերի շահագործման արդյունքում օրեցօր մեծանում են պոչամբարների քանակը, մեծանում են օգտակար և թանկարժեք մետաղներից կազմված կույտերը, որոնք դեն են նետվում որպես թափոն՝ վնասելու մեր հայրենիքի բնակլիմայական պայմանները: Հենց Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը այս ամենի վառ օրինակն է:

  1. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»:

Հայաստանի Հանրապետության բնական միջավայրի փրկությունը դրա գնահատման մեջ է: Երբ բոլորս, սկսած կառավարությունից, գնահատենք մեր երկրի հրաշքները և հարստությունը, մեր միջավայրը կբարելավվի:
Ինչ վերաբերվում է աշխատանքներին, ապա կարելի է օրինակ վերցնել զարգացող և այս բնագավառում ամենաօրինակելի երկրներից: Օրինակ աղբի զանազանմամբ մենք կարող ենք ստանալ և ՛ էլեկտրաէներգիա(այսպսի մի գործարան կա Լուսակերտում, որը կարողանում է ամբողջ քաղաքին ապահովել էլեկտրաէներգիայով, լուծելով այդտեղի էկոլոգիական հիմնախնդիրը), և ՛օգտագործել թեթև արդյունաբերության մեջ: Օգտագործելով ընդերքի ամբողջ հարստությունը անմնացորդ, մենք կտրուկ կիջեցնենք պոչամբարների թիվը, վնասակար թափոնների քանակը, կօգտագործենք և կհարստացնենք մեր երկրի տնտեսական վիճակը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s