Ներե՞լ, թե ոչ… Իսկ ո՞րն է ճիշտ:

скачанные файлыՄենք ապրում ենք: Իսկ եթե ապրում ենք, ապա բարձունքներն ու վայրէջքները միշտ էլ մեզանից անպակաս են, եթե դրանք չլինեն, մենք, կարելի է ասել, չենք ապրում: Մեր կյանքը նման է կարդիոգրաֆիայի ուրվագծած պատկերին. այն ունի վերելքներ ու վայրէջքներ, սակայն ուղիղ գիծը վկայում է բոթի՝ սրտի աշխատանքի կանգի մասին:
Իսկ հիմնականում ինչի՞ հետ են կապված լինում մեր վայրէջքներն ու վերելքները: Վստահ մի բան կարող եմ ասել. դրանց հիմնական պատճառը լինում են հիասթափությունները, դավաճանությունները, ինչպես նաեւ քո ներքին հուզական վիճակը:
Օրեցօր, ժամ առ ժամ մեծանալով՝ մենք ավելի շատ ենք բախվում հիասթափությունների ու դավաճանությունների: Դրանք մեզանից անպակաս են, եւ դրանցից խուսափելը անհնարին է: Դե իսկ հիասթափեցնողները հավատարիմ մարդիկ են, ում դու վստահում ես ամբողջ սրտով, իսկ անծանոթը քեզ էսպիսի հարված չի կարող տալ: Սրանց հետեւանքով միանգամից ընկնում ես սթրեսների մեջ, դրանք չհաղթահարելով ու կուտակվելով վեր են ածվում դեպրեսիաների, եւ վերջ, մենք, կարելի է ասել, կորցնում ենք մարդուն: Սակայն եկեք չմոռանանք, որ միեւնույն ժամանակ նրանց կողքին ապրում են նաեւ ուժեղ անհատականություն ունեցող մարդիկ, ովքեր այս դավաճանություններից ավելի են ուժեղանում, կոփվում եւ հասնում բարձունքների:
Իսկ այս ամենից հետո արդյո՞ք մենք կարողանում ենք ներել մարդկանց, ներել, երբ մեր կյանքի մի ժամանակահատվածը կորչում է անվերադարձ, երբ մեր առողջությունը կամաց-կամաց փախչում է մեզանից: Մարդի՜կ, ներե՛ք: Ներե՛ք ամեն ինչ, բայց մի՛ մոռացեք: Ներե՛ք ամենքին, ներե՛ք երկրորդ անգամ, բայց երրորդ անգամ մի՛ ներեք: Ներելը բարին է, ներելը ճիշտն է, ներելը բարին է եւ ճիշտը միաժամանակ: Երբ դուք ներում եք, համոզված եմ, որ ինքներդ ձեզ բավարարված եք զգում, քանզի չներված արարքները միշտ ապրում են ձեր ներսում եւ քայքայում են ձեր, կարելի է ասել, չբազմացող նյարդային բջիջները: Ներե՛ք հանուն ձեր իսկ առողջության:

Advertisements

One thought on “Ներե՞լ, թե ոչ… Իսկ ո՞րն է ճիշտ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s