Մաշկային հիվանդություններ

Մաշկային հիվանդությունների ծագման պատճառները խիստ բազմազան են: Մաշկը մշտապես ենթարկվում է արտաքին միջավայրի գործոնների բազմապիսի ազդեցություններին, որոնցից շատերը, հայտնի պայմաններում, կարող են մաշկում առաջացնել ախտաբանական փոփոխություններ, այսինքն հանդիսանալ մաշկային հիվանդությունների արտաքին՝ էկզոգեն պատճառները: Մյուս կողմից մաշկը հաճախ ենթարկվում է ախտաբանական փոփոխությունների ամբողջական օրգանիզմի ընդհանուր կամ նրա առանձին օրգանների ու համակարգերի հիվանդությունների հետեւանքով, այսինքն ներքին(էնդոկրին) ախտապատճառների ազդեցության հետեւանքով: Մաշկային հիվանդությունների պատճառ կարող են դառնալ արյան շրջանառության խանգարումները, որոնք առաջանում են անոթների ֆունկցիոնալ, կամ օրգանական փոփոխությունների հետեւանքով:

Բիծ

Բիծ

Հիպերտոնիկ հիվանդության ծանր ձեւով տառապողների մոտ անոթների խիստ փոփոխությունների հետեւանքով կարող են զարգանալ ստորին ծայրանդամների խողային ախտահարումներ եւ այլն:
Բիծ (macula)- Բիծ են կոչվում մաշկի գույնի փոփոխությունները սահմանափակ՝ մեծ կամ փոքր տեղամասում, առանց նրա ռելիեֆի եւ կոնսիստենցիայի փոփոխության: Իրենց ծնող պատճառներից կախված, բծերը լինում են անոթային, գունակային եւ արհեստական:
Եղնջայտուց(urtica)- մաշկի մակերեսից բարձր, սահմանափակ, ամրավուն գոյացություն է՝ կլոր, ձվաձեւ կամ անկանոն ձեւի, վարդագույն կամ սպիտակ գույնի.

Եղնջայտուց

Եղնջայտուց

Վերջին դեպքում եղնջայտուցը շրջապատված է վարդագույն երիզով: Եղնջայտուցը կարող է լինել ոսպից մինչեւ ափի մեծության եւ ավելի, մակերեսն ուղիղ է, հարթ: Եղնջայտուցի առաջացումը միշտ կախված է քորի առաջացման հետ, նաեւ մաշկի աննշան մեխանիկական գռգռումից (ինքնագիր կամ աուտոգրաֆիզմ): Եղնջայտուցներին առանձնապես բնորոշ է արագ, գրեթե ակնթարթային առաջացումը, կարճատեւ՝ տասնյակ րոպեներից մինչեւ մի քանի ժամյա տեւողությունը եւ արագ անհետացումը:

Բուշտ

Բուշտ

Բուշտ(bulla)-Մաշկի մակերեսից բարձր, սահմանափակ խոռոչային գոյացություն է, որը զարգանում է վերնամաշկի մեջ կամ նրա տակ հեղուկ կուտակվելու հետեւանքով: Բշտերը կարող են լինել սիսեռի հատիկից մինչեւ հավի ձվի եւ ավելի մեծության: Դրանք կլոր են կամ ձվաձեւ, մակերեսը՝ կիսագնդաձեւ կամ տափակ: Բշտի երեւան գալուն ամենից հաճախ նախորդում է էրիթեմային գծի գոյացումը, սակայն որոշ մաշկային հիվանդությունների դեպքում կարող են առաջանալ նաեւ առողջ մաշկի վրա, լորձաթաղանքների վրա: Որոշ ժամանակ պահպանվելով՝ բշտերը չորանում են, առաջացնելով կեղեւ, կամ բացվում են՝ գոյացնելով մաշկի մակերեսային արատ էրոզիա: Բշտերից հետո մաշկի վրա կայուն հետքեր սովորաբար չեն մնում:
Բշտիկ(vesicula)-Մաշկի մակերեսից քիչ վեր բարձրացող, խոռոչ ունեցող կիսագնդաձեւ, մեղրադեղին կամ թեթեւակի պղտորավուն գույնի ոչ մեծ

Բշտիկ

Բշտիկ

գոյացություն է: Բշտիկների պարունակությունը սովորաբար շիճուկային է, հազվադեպ՝ արյունային: Բշտիկների մեծությունը լինում է կորեկի հատիկից մինչեւ փոքր սիսեռի մեծության: Որոշ հիվանդությունների դեպքում բշտիկների առաջացումը տեղի է ունենում այսպես կոչված սպունգիոզի տիպով:
Թարախաբշտիկ(pustula)-խոռոչային գոյացություն է, լցված թարախային էքսուդատով, որը կազմված է մեծ քանակությամբ լեյկոցիտներից եւ հարուստ է ալբիումներով ու գլոբուլիններով: Թարախաբշտիկի խոռոչը գոյանում է վերնամաշկի մեջ՝ էպիթելային բջիջների մեռուկացման(նեկրուլի) հետեւանքով, առավել հաճախ

Թարախաբշտիկ

Թարախաբշտիկ

նրանց վրա մանրէների կենսագործունեության արգասիքների ազդեցության տակ, օրինակ՝ ստաֆիլոկոկերի, որոնք հանդիսանում են թարախաբշտիկի առաջացման հաճախակի հանդիպող պատճառը: Արտաքուստ թարախաբշտիկն իրենից ներկայացնում է սահմանափակ, մաշկի մակարդակից քիչ բարձր, կանաչավուն կամ սպիտակ գույնի կիսագնդագոյացություն՝ շրջապատված վարդագույն պսակով: Թարախաբշտիկի մեծությունը տատանվում է գնդասեղի գնդիկից մինչեւ սիսեռի չափերը: Ծակելիս թարախաբշտիկի խոռոչից արտադրվում է խիտ թարախի կաթիլ: Թարախաբշտիկները հաճախ առաջանում են մազապարկերի մուտքի շուրջը:

Հանգույցիկ(papula)-Հանգույցիկ են անվանում ոչ մեծ, մաշկի մակարդակից

Հանգույցիկ

Հանգույցիկ

բարձր, շատ թե քիչ ամուր, խոռոչ չպարունակող գոյացությունը: Հանգույցիկները առաջանում են կա՛մ մաշկի վերին հատվածներում բջջային ինֆիլտրատի առաջացման հետեանքով, կա՛մ ի հաշիվ մաշկի հյուսվածքների գերաճի, կա՛մ նրա լրացուցիչ, մասնավորապես գեղձային գոյացությունների: Վերջապես, նրանք կարող են գոյանալ ի հաշիվ մաշկի մեջ նյութափոխանակության որոշ արգասիքների, օրինակ՝ խոլեստերինի ներդրման:

Թմբիկ(tuberculum)- Թմբիկներն առաջանում են բուն մաշկում,

Թմբիկ

Թմբիկ

բորբոքման սահմանափակ օջախների զարգացման հետեւանքով՝ ինֆեկցիոն գրանուլումայի տիպի: Դրանք ոչ մեծ գոյացություններ են՝ մերթ մաշկի մակարդակից քիչ բարձրադիր, մերթ ներդրված նրա մակարդակին, կորեկի հատիկից մինչեւ կապտավուն: Հետագայում թմբիկները կա՛մ քայքայվում են՝ գոյացնելով խոց, կա՛մ աստիճանաբար հարթվում են ու վերանում: Դրանց տեղում մնում են մաշկի կայուն փոփոխություններ՝ կա՛մ սպի, կա՛մ մաշկի սպիացած ապաճում:

Թմբիկներն գոյանում են որոշ խրոնիկական ինֆեկցիոն հիվանդությունների՝ տուբերկուլյոզի, սիֆիլի դեպքերում:
Հանգույց (nodus)- Խոշոր գոյացություն է, շագանակից մինչեւ հավի ձվի մեծության,

Հանգույց

Հանգույց

գնդաձեւ է կամ երկարավուն, շատ թե քիչ ամուր, տեղադրված է ենթամաշկային բջջանքում եւ բուն մաշկի խորը շերտերում: Հանգույցները բարձրանում են մաշկի մակերեսից վեր, կամ հայտնաբերվում են նրա հասունության մեջ՝ շոշափման միջոցով: Դրանց գոյացումը կարող է զանազան ախտաբանական պրոցեսների հետեւանք լինել:
Թեփ(squama)- Մեռած եղջերային թիթեղիկների մշտական, ֆիզիոլոգիական անջատումը ներմայում, անզեն աչքի համար տեղի է ունենում աննկատ: Մաշկային բազում հիվանդությունների

Թեփ

Թեփ

ժամանակ նկատվում է բարձրացած եղջրագոյացում, եղջրային թիթեղիկները կուտակվում են մաշկի մակերեսի վրա եւ անջատվում են աչքի համար նկատելի թեփուկների ձեւով՝ պայմանավորելով թեփոտման պրոցեսը:
Էրոզիա(erosio)- Էրոզիա են կոչվում մաշկի էպիթելային շերտի ամբողջականության մեկերսային խախտումը: Էրոզիաները ծագում են խոռոչային գոյացությունների բացման

Էրոզիա

Էրոզիա

կամ վերնամաշկի սնուցման խանգարման հետեւանքվ, որն առաջանում է վերնամաշկում գոյացող բջջային ինֆիլտրատի կողմից:
Էրոզիաների մեծությունն ու ձեւը կախված է նրանց առաջացմանը նախորդած առաջնային փոփոխություններից: Ներկայացնելով միայն էպիթելային ծածկույթի ամբողջականության խատումը՝ էրոզիաները լավանում են էպիթելացման ճանապարհով՝ չթողնելով կայուն փոփոխություններ:

Քերծվածք

Քերծվածք

Քերծվածքը (excoratio)- առաջանում է մաշկի մեխանիկական վնասման, ամենից հաճախ քորի հետեւանքով: Բնորոշվում է ոչ միայն վերնամաշկի, այլ նաեւ բուն մաշկի պտիկային շերտի ամբողջականության խախտումով: Առավել հաճախ ունի գծային ձեւ:

Ճաք (fissura, rhagas)- Մաշկի պատռումն է գծային ձեւով, որը թափանցում է կա՛մ միայն վերնամաշկի, կա՛մ բուն մաշկի մակերսային շերտի միջով:

Ճաք

Ճաք

Ճաքերը առաջանում են մաշկի ձգումից, ինչպես անեւ երկարատեւ բորբոքային ինֆիլտռացիայի հետեւանքով մաշկի առաձգականության խախտման ժամանակ: Նրանք գոյանում են գերազանցապես մաշկի ծալքերում: Խորը ճաքերը շատ ցավոտ են ու հեշտությամբ արյունահոսում են:

Խոց (ulcus)- Խոց են անվանում մաշկի եւ ենթամաշկային բջջանքի խոր դեֆեկտը,

Խոց

Խոց

որն առաջանում է տեղում ստեղծված առաջնային ախտաբանական պրոցեսի քայքայման հետեւանքվ: Դրանով խոցերը տարբերվում են վերքերից:
Կեղեւ (crusta)- առաջանում է մաշկի վրա շճային էսքուդրատի, թարախի, արյան չորանալուց: Կոըտակելով մաշկի մակերեսի վրա՝ կեղեւները կարող են շատ թե քիչ չափով բարձրանալ նրա

Կեղեւ

Կեղեւ

մակարդակից վեր: Թարմ կեղեւները փխրուն են եւ հեշտությամբ հեռացվում են, ավելի հները չորանում են ու դառնում ամուր:
Սպի (cicatrix)- Սպի է կոչվում մաշկի նոր առաջացած հյուսվածքը, որն աճում է նրա քայքայումից հետո: Արտաքինից սպին համապատասխանում է մաշկին նախորդած ախտահարմանը: Սկզբում այն ունենում է վարդագույն գունավորում,

Սպի

Սպի

սակայն հաջորդաբար դառնում է սպիտակ, երբեմն շրջապատված գունային երիզով: Ավելի հաճախ սպին լիոնւմ է գունակավորված:

Քրտնախաշ- Քրտնախաշը մանր, թույլ վարդագույն ցան է, որն առաջանում է չափից ավելի տաքացնելուց կրծքի եւ կրտսեր տարիքի երեխաների մոտ: Հիմնականում հայտնվում է փոքրիկի դեմքի կամ մաշկի ծալքերի մեջ՝ այն մասերում, որտեղ քրտինքն է կուտակվում: Այս թեթեւ խանգարումը կարելի է բուժել տնային պայմաններում:

Քրտնախաշ

Քրտնախաշ

Էկզեմա (eczema)- Էկզեման ալերգիայի տարատեսակ է, որի դեպքում մաշկի վրա երեւում են քոր առաջացնող կարմիր թեփոտվող բծեր: Հաճախ առաջանում է դեմքի վրա, ինչպես նաեւ արմունկների եւ ծնկների ծալքերի մեջ, բայց երբեմն էլ ախտահարում է ամբողջ մարմինը: Էկզեմայով հիվանդացած երեխաների մոտավորապես կեսը մինչեւ վեց տարեկան դառնալը արդեն առողջանում է, եւ համարյա բոլորը լրիվ բուժվում են սեռական հասունացման տարիքում:

էկզեմա

էկզեմա

Երեխայի էկզեմայով հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է, եթե ընտանիքում որեւէ մեկը տառապում է ալերգիայով:
Արեւային այրվածք- Արեւային այրվածքը մաշկի կարմրելն ու հիվանդային բորբոքումն է արեւի ճառագայթներից: Նորածինների եւ փոքր երեխաների մաշկը շատ զգայուն է, ուստի խուսափեք արեւի տակ երկար զբոսնելուց:
Հերպես (herpes)- Հերպեսը վիրուսային հիվանդություն է, որը հայտնվում է շրթունքների, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա կամ բերանի շուրջը, իսկ երբեմն

Հերպես

Հերպես

բերանի խոռոչում առաջացող ցավոտ բշտիկների՝ «տենդիե» ձեւով: Հերպեսային վարակի վիրուսները, մակի վրա ընկնելով, կարող են դեռ որոշ ժամանակ իրենց չդրսեւորել, իսկ հետո դրանց շնորհիվ հանկարծակի բռնկվում է հիվանդությունը: Եթե մի անգամ երեխան արդեն հիվանդացել է հերպեսով, ապա բացառված է, որ չկրկնվի:
Գորտնուկներ– Գորտնուկները մաշկի վիրուսային ծագում ունեցող մաշկային կարծր, չոր գոյացումներ են: Դրանց հատուկ տարատեսակը՝ ներբանի

Գորտնուկ

Գորտնուկ

գորտնուկները, առաջանում են ոտնաթաթի տակ: Սովորական գորտնուկները ցավոտ չեն եւ մի քանի ամիս անց անհետանում են: Սակայն ներբանի գորտնուկները վարակիչ են եւ բուժում են պահանջում: Դրանք քայլելիս կարող են ցավ պատճառել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s