Ես ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ

11140387_477488072405555_8431712843211563552_nԵս ՀՀ նախագահի մրցանակի հավակնո՞րդ եմ: Իսկ ինչու՞ ոչ:
Ես Անի Գասպարյանն եմ, 16 տարեկան: Ծնվել եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 2005թ.-ին ընդունվել եմ Երևանի Գ. Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցը, և այն ավարտել եմ 2013թ.-ին: Ութ տարեկանից հաճախել եմ նկարչական խմբակ, մասնակցել եմ ցուցահանդեսների: Սովորել եմ երեք տարի: Տասներկու տարեկանում սկսել եմ հաճախել դիզայներական խմբակ, որտեղ անցել եմ երկու տարի տևողությամբ դասընթաց: 2012թ.-ին ընդունվել եմ սիրողական պարի խմբակ, սակայն հաճախել եմ ընդամենը վեց ամիս: 2013թ.-ին ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կ/հ: Այժմ կրթահամալիրի սովորող եմ: Ճիշտ է՝ «Մխիթար Սեբաստացի» կ/հ-ում սովորում եմ 2-րդ տարին, սակայն այն արդեն ինձ հնարավորություն է տվել ավելի լայն և ճիշտ օգտվել մեզ օրեցօր ավելի ու ավելի զարմացնող տեխնոլոգիաներից:
Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ իմ բլոգը, որը, ճիշտ է, գործում է երկու տարի, սակայն բավականին հագեցած է թե՛ թարգմանություններով, թե՛ ուսումնական նյութերով, թե՛ վերլուծություններով:

Այն օրեցօր դառնում է տեղեկատվության հսկայական պահոց: Իսկ նյութերիս կարդացվածության քանակից և մեկնաբանություններից զգում եմ, որ դրանք ծառայում են իրենց նպատակին,և իմ կատարած աշխատանքները օգուտ են ոչ միայն ինձ, այլև հասարակությանը:
ՏՏ ոլորտը ինձ համար նաև ինչ-որ բան սովորելու, հմտանալու համար է շատ կարևոր: Ինչպես արդեն նշեցի, հաճախել եմ դիզայներական դասընթացների,և կարող եմ ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ինձ շատ են օգնել, որպեսզի ավելի կատարելագործեմ հմտություններս, ինչ-որ հետաքրքիր մտքեր վերցնեմ և ինքս փորձեմ դրանք վերարտադրել:
Ամառային արձակուրդներին սկսելու եմ կիթառ նվագել, և, բնականաբար, տեխնոլոգիաները ինձ նույնպես օգնելու են, քանզի ցանկանում եմ այն սովորել ինքնուս:
Մասնակցել եմ «Ոզնի» մրցույթին,  զբաղեցրել եմ առաջին պատվավոր տեղը «MovieMaker ծրագրի իմացություն» անվանակարգում: Ինչպես նաև Microsoft և World Vision կազմակերպությունների կազմակերպած «Անվտանգ համացանց» թեմայով մրցույթին, որտեղ արժանացել եմ խրախուսական մրցանակի:
Այս տարի մասնակցել եմ «Հրաշքով լի կյանք» ծրագրին, որի շրջանակներում մասնակից եմ եղել սեմինարների՝ ներկայացնելով կրթահամալիրը:
Ես ապագա հոգեբան եմ, «Հոգեբանի ակումբ»-ի ներկայացուցիչը, և ունեմ բազմաթիվ նյութեր հոգեբանությանը վերաբերվող, իսկ դրանցից որոշների հետ կից պատրաստել եմ նաև փոքրիկ տեսանյութեր՝ ավելի պատկերավոր և հասանելի դարձնելու համար: Դրանք հիմնականում թարգմանություններ են: Քանի որ լատինական լեզվաընտանիքին պատկանող լեզուներ շատ եմ սիրում, ապա դրանք ուսումնասիրում եմ բավականին լրջությամբ: Անգլերեն սովորում եմ առաջին դասարանից, և կրթահամալիրում արդեն հասցրել եմ հրապարակել բազմաթիվ էսսեներ, ինչպես նաև անգլերենը օգտագործում եմ տեղեկատվություն կորզելու միջոց: Ինչպես նաև 10-րդ դասարանից սկսել եմ ուսումնասիրել իսպաներեն: Բազմաթիվ թարգմանություններ եմ կատարել, որոնք հրապարակվում են կրթահամալիրի իսպաներենի էջում:
Իմ վերլուծություններից որոշները տեղադրվել են blognews.am կայքում և «Հեռադիտակ» էլեկտրոնային ամսագրում: 1 2:
Կենսաբանություն առարկան իմ ամենասիրելի առարկան է, չգիտեմ էլ, թե ինչու: Ճիշտ է, դեռ չեմ հասցրել շատ ուսումնասիրություններ կատարել, սակայն կարդում եմ հետաքրքիր նյութեր և փորձում լինել տեղեկացված:

Իմ անձնական բլոգին կարող եք հետևել այս հասցեով՝ https://anigasparyan.wordpress.com/
Ակումբիս բլոգին (որտեղ գլխավոր խմբագիրն եմ)՝ այստեղ՝ http://hogebanakanakumb.blogspot.com/
Յութուբյան էջին՝ https://www.youtube.com/channel/UCW2zPfN9KKI_GM_rHjetUYw/videos
Ինչպես նաև slideshare-ի իմ էջին՝ http://www.slideshare.net/AniGasparyan2

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s