Բարի մարդ: Հետազոտական աշխատանք

Ո՞վ է իրականում բարի մարդ Բարի մարդի՜կ… Ինչքան էլ մարդիկ պնդեն, որ մարդիկ դարձել են չար, անսիրտ, մեկ է, ինձ չեք համոզի, չեք կարող իմ մոտ պնդել, որ այդպես է: Քանի որ ես շփվում եմ էնպիսի մարդկանց հետ, ում մոտ չարի նշույլներ նկատելը անհնարին է: Իրենցից յուրաքանչյուրը մի բարի աշխարհ է, մի տիեզերք, որտեղ դու ուղղակի հանգստանում ես, եւ այդքանից հետո ինչպե՞ս չժպտալ նրանց, ինչպե՞ս գտնել նրանց մեջ չարը: Չարն ամենուր է, ամեն տեղ, ամեն մեկիս մեջ, բայց հարցը նրանում է, թե այդ օրը դու որ մեկին տեղ կտաս՝ բարուն, թե՞ չարին: Նրանք միշտ ընտրում են բարին, կերակրում են սպիտակ գայլին(ինչպես ասում է առակը): Բարի լինելը ամենակարեւոր հատկանիշներից է, որը գեղեցկացնում է մարդուն

  • Պարույր Սևակը ավելի զգացմունքային գրող է: Պարույր Սևակը զգացմունքային գրո՞ղ է… Որևէ բանաստեղծության վերլուծություն:Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
    Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:

    Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
    Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
    Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
    Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:

    Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսքի:
    Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից
    Ու տանե՜լ-տանե՜լ, իմ տանջված-խանձված երեսին կապել:
    Ուզում եմ նաև մատներիդ տեսքով նոր մոմեր թափել,
    Այսինքն` լամպեր, որ պիտի լույս տան գիտե՞ս մենակ ում.
    Լոկ սիրողների՜ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

    Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,
    Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,
    Մեջքըդ թողնում եմ այնպես, ինչպես կա,
    Իսկ ամբողջ մարմնիդ` մի՜ քիչ լիքություն:

    Փոխում եմ նաև… Շա՜տ բան եմ փոխում ու սրբագըրում.
    Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:
    Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ ուղղե՛մ պիտի,
    Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու… լոկ քո ժպիտին:

    Ա՜խ այդ ժպիտը, այդ անուղղելի՛ն, որով ժպտալիս
    Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…

    Զգացմունքայի՜ն գրող: Հիացող կնոջ գեղեցկությամբ, գովաբանո՜ղ: Սիրելի գրող, սիրո հարցում համաձայն եմ քեզ հետ:

  • Բառարաններից օգտվու՞մ եք -Այո
  • Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում ՞ Բոլոր տեսակի, թե՛ բացատրական, թե՛ հոմանիշների, թե՛ հականիշների, թե՛ դարձվածքների, թե՛ թարգմանական:
  • Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը
    նշավակել-նախատել, ծանակել, խայտառակել

Բառարանային հետազոտական աշխատանք

  • Բացատրական և հոմանիշների բառարանից

(իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել: ծամդակ-ծամոն, մաստակ
ջերմին
-շատ ջերմ
ձաբռտուք– տգեղ եւ անփույթ ձեռագիր
էշելոն-1. Զորամասի կամ շարժվող զորասյան մարտակարգ, որի ժամանակ զորային միավորումները դասավորված են ոչ թե ճակատով, այլ խորությամբ: 2. Գնացքաշար
նազլու-նազելի
որոմ-մոլախոտ
ձորձ-ցնցոտի
վարգել-վազել
ուղխք-հոսող ջուր
կղեր-հոգևորական, եկեղեցական, կղերական, կրոնավոր, կրոնավորական

  • Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):
    Մարիաննա-լքյալ և վշտի շնորհ ունեցող /լատ./
    Գագիկ-բարձունք, գագաթ/ հայկ./
    Նելլի-խիստ, բտնկուն /լատ./
    Էդգար-հարստություն, երջանկություն, գանձ /
    Արշակ-արջ/ պարս./
    Բելլա-անկրկնելի/լատ./
    Ալեքսանդրա-ազնվական /գերմ./ ճշմարիտ /հուն./
    Լիկա– քաղցր/ հուն./
    Լիզա-աստվածապաշտ /անգլ./ Ալլահին նվիրված /արաբ./
    Հայկ-հայ դյութազուն /հայկ./
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s