ՀՀ էներգետիկան

скачанные файлы (1)Իհարկե մարդու առօրյայի անբաժան մասնիկներից է էներգիան, և ինչպես ամեն պետության մեջ, էներգետիկ համակարգը մեծ դեր ունի, ինչպես տնտեսության և քաղաքականության այնպես էլ կյանքի, առօրյաի, մարդու գործունեության և զարգացման հարցում: ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀՀ կառավարությունը ոլորտի հետագա զարգացման նպատակով կատարել է մի շարք կարևոր քայլեր և զգալի ներդրումներ:

Հայաստանի էլեկտրաէներգետիկան հետխորհրդային՝ 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վերաբացման, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել։ Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից։ Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել։ Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին։ Չնայած հանածո վառելիքի բացակայությանը, Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի։ Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը։ Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին։ Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքումկառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ։ Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանահայկական էլեկտրակայան, որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը: Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։
Այսքան էլեկտրաէներգիա ստանալու հետևանքով հայաստանի բնությունը մեծ կորուստներ է կրել: 1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Այսօր մեր երկրում աղետալի հետևանքներ է շարունակում թողնել նաև հանքարդյունաբերությունը: Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոններով: Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ չեն կատարվում: Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Վերջին ժամանակաշրջանում բավական մեծ աղմուկ բարձրացավ Քաջարանի հանքի շուրջ՝ կապված բնապահպանական հարցերի հետ։ Բազմաթիվ ակտիվիստներ բողոքի ակցիա կազմակերպեցին և պահանջում էին, որ կառավարության որոշումը՝ տվյալ տարածքը ճանաչել որպես գերակա շահ, վերացվի: Ծրագրվել էր Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը ընդլայնել և գերակա հանրային շահ ճանաչել որոշակի հողատարածքներ` 6 համայնքներում: Գերակա շահի անվան տակ նպատակադրվել էին վերցնել նաև այդ համայնքների հողերը: Բայց բարեբախտաբար բնապահպանները հասան իրենց նպատակին և տարածքը պահպանվեց: Սրանք այն բազմաթիվ դեպքերից են, որոնք ցույց են տալիս թե ինչ բացիթողի վիճակում է Հայաստանում բնապահպանությունը:
Էներգիայի այլընտրանքային աղբյուրները և վերականգնվող էներգիայի աղբյուրները թեև ընկալվում են որպես հոմանիշներ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ դրանց մեջ կա որոշակի տարբերություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով հասկանում ենք էներգիայի ցանկացած տեսակ, որոնք կարող են փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին և որոնց յուրացման արդյունքում ձևավորվում է այլընտրանքային էներգետիկան: Այլընտրանքային էներգետիկան ավելի լայն հաս կացություն է, որն իր մեջ ընդգրկում է վերականգնվող էներգիայի աղբյուրների յուրացումը, ինչպես նաև էներգիայի ստացման «մաքուր», էներգախնա և «կանաչ» տեխնոլոգիաները: Իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներ են հանդիսանում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսները, որոնցից կարելի է ստանալ էներգիայի տարբեր տեսակներ (էլեկտրաէներգիա, ջերմային, մեխանիկական) և որոնց շահագործման արդյունքում ձևավորվում է վերականգնվող ռեսուրսների էներգետիկան:
Էներգիայի խնայողությունը հիմնականում իրենից ենթադրում է էներգիայի պաշարների հնարավորինս քիչ օգտագործում: Այսինքն, եթե մենք արժևորենք այն էներգիան, որը ստացվում է բնությունից, ապա մենք էներգիան կխնայենք և կվայելենք այն ավելի երկար տարիներ, ինչպես նաև ժամանակ կտանք բնությանը վերականգնվելու:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s