Հողօգտագործում

zemlya-420x280Հողը Երկրի կեղևի՝ բերրիությամբ օժտված մակերեսի փուխր շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:
Հողը շատ կարևոր բաղադրիչ է բնության և մարդու համար: Հողն է սնուցում բույսերին, հանդիսանում է շատ օրգանիզմների ապրելու միջավայր: Հողի առկայությամբ է կապված գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը (հանդիսանում է օգտակար հանածոների պահեստ):
Հողը տվյալ էկոհամակարգի հայելին է: Եթե ուշադրություն դարձնենք, ապա կհասկանանք, որ էկոհամակարգում առկա բոլոր խնդիրներն ու առավելությունները արտացոլվում են հողում: Օրինակ եթե բերքը լավը չէ, ապա հողը բարեբեր չէ: և հակառակը՝ հողին նայելով, ուսումնսիրելով կարելի է եզրակացնել այնտեղ աճող բուսականության և այնտեղ ապրող կենդանիների մասին: Այստեղից ենթադրություն, որ հողի բարձր որակը անմիջապես ազդում է էկոհամակարգի վրա, և հակառակը: Եթե հողը աղտոտված է, ապա այդ կեղտով սնվում են կենդանիները և բույսերը, ինչպես նաև սնկերը: Սա իր հերթին բերում է որակի վատացման:
Հողը ճիշտ օգտագործելը շատ կարևոր պայման է: Եթե մենք սկսենք ուշադրություն դարձնել հողի սխալ մշակմանը՝ սխալ հողավարությունը, բուսատեսակների ցանքը, ոռոգումը, և անցկացնենք բազմաթիվ միջոցառումներ՝ քարամաքրում, պարարտացում, ջրահեռացում (գերխոնավ հողերի դեպքում), պայքար էրոզիայի դեմ, ինչպես նաև հողերի ոռոգումը (չոր հողերի դեպքում), ապա մեր հողային ռեսուրսները դեռ երկար ժամանակ կծարայեն մոլորակի կենդանի աշխարհին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s