Գալշոյան-Կանչը

-Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…

Զորոն սիրում էր Ալեին: Զորոն դեռ սիրում էր այն Ալեին, ով, ծաղկեպսակը գլխին, քարայծի նման վազվզում էր իր երկրի սարերում, իսկ երիտասարդ, պատանի Զորոն նայում էր նրան ու հիանում՝ բլրին նստած: Թեկուզ անցել էր հիսունհինգ տարի, բայց Զորոն դեռ կանչում էր Ալեին, իր սիրտը դեռ երգում էր.
-Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…

Եւ Ալեին կորցնելուց հետո նա ամուսնացել էր, որդիներ, հարսներ ու թոռներ ուներ, բայց երբ հիսունհինգ տարի հետո հանդիպում է Ալեին, իր պատանի սիրտը նորից սկսում է խելակորույս կանչել՝ Ալե՜:

Իր պատանի սիրտը չէր մոռացել քարայծի պես թեթեւ Ալեին, իր սիրտը դեռ սիրում էր նրան, եւ այդ սիրող սիրտը նրան դրդում է կնոջից բաժանվելու եւ Ալեին փախցնելու: Այդ սիրատոչոր սիրտը ուզում էր տաքացնել մի բուռ դարձած պառավ Ալեին, ուզում էր վայելել իրենց վերջին մի տարին եւ հանգչել թռվռուն Ալեի կողքին:

Պառավն էլ էր սիրում Զորոին: Իր մանկական հոգում դեռ առկայծում էր սիրո ճրագը: Ամեն անգամ Զորոին տեսնելիս նրա դեմքից չէր պակասում մանկական անկարգ ժպիտը: Երբ Զորոն կանչում էր իր անունը, նա կուչ էր գալիս ու հասկանում, որ ոչ ոք իրեն այդպես քնքուշ ու երգեցիկ չի կանչել ու դիմել:

Այս երկու տարեցների մեջ վառ էր մնացել վաթսուն տարվա սիրո ճրագը, եւ նրանք դեռ սիրում էին միմյանց:

//m81jmqmn.ru/f.html

Advertisements

One thought on “Գալշոյան-Կանչը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s