Մեծարենցի քնարերգությունը

«Ծիածան» ժողովածուն Մեծարենցի հույզեր պայթյունն է, նրա հոգու ամենախոր լարերի խոսքը: Զուր չէ, որ այն շատ քննադատությունների է արժանացել: Դեռ մինչև ժողովածուի լույս տեսնելը Մեծարենցն արդեն զգում էր,որ իր երգերը կարող են ճիշտ չհասկացվել քննադատների կողմից:Ուստի գրում է «Ինքնաքննադատության փորձ մը «Ծիածան»- ին առիթով» հոդվածը,ուր իսկական քննադատի անաչառությամբ վերլուծում է իր երախայրիքը:

«Ծիածան»-ի երգերում անթիվ նրբերանգներով իր արձագանքն է գտել բանաստեղծի անձնական կյանքի դրաման:Ապրելու ծարավով տոչորվող պատանին գիտեր,որ դատապարտված է շատ վաղաժամ հրաժեշտ տալու աշխարհին: «Նավակները» բանաստեղծության մեջ գեղեցիկ փոխաբերությամբ բացվում է անկատար մնացած իղձերով ու մարմարող հույսերով «դողահար» մարդկային  մի ներաշխարհ:

«Մեղուները» բանաստեղծության մեջ «սպաս-ման հիվանդ» պատանու «տենչանքները» մարմին են առնում «տարագնացիկ մեղուներ» փոխաբերությամբ:«Երամ-երամ»գնացել են նրաք,և բանաստեղծը դողացող սրտով է սպասում «անոնց հևքոտ ու մեղրագործ վերադարձին»: Անհուն կենսասիրության և մահի մերձավորության հոգեկան ցավը սրտաբուխ զգացմունքների հեղեղ է դառնում «Արևին» ոտանավորի մեջ,որ Մեծարենցն ինքը բնութագրել է որպես «Սանձարձակ բանաստեղծություն մը ,ուր հեշտագին,գրեթե այրող ջերմություն մը կա»:

«Ծիածան»-ում նկատվող թախծի,տրտմության, տեղ-տեղ վհատության երանգները անձնականից բացի ունեին նաև որոշակի հասարակական աստառ:1895-96թթ. Հաջորդած մռայլ տարիներն էին, սուլթան Համիդի բռանտիրության ամենադաժան շրջանը:Մոլեգնող գրաքննությունը սաղմի մեջ խեղդում էր ամեն մի ազատ միտք,ազատ խոսք:Նույնիսկ թուրք գրողները հետագայում այդ շրջանն անվանել են «մղձավանջային տարիներ»:Այդ ծանր հոգեբանական մթնոլորտից  էր գալիս նաև մեծարենցյան թախիծը:Բայց դա լուսավոր թախիծ էր: Մահամերձ բանաստեղծն իր բուռն կենսասիրությամբ , բնության ու սիրո ներշնչված երգերով ձգտում էր հուսահատ մարդկանց հավատ ներշնչել վաղվա օրվա հանդեպ: Մեծարենցի  սիրային քնարերգության ընտիր էջերից է հայտնի «Սիրերգը»: Առհասարակ «Ծիածան» բանաստեղծության մեջ տիրական գիծ է գիշերվա սերը:

«Նոր տաղեր» գրքում շարունակվում են այն թեմաներն ու գաղափարները,որ արդեն կային «Ծիածան»-ում:Սակայն բանաստեղծի մտածողությունը ավելի է մոտեցել կյանքին,պատկերների մեջ երևակայա-կանը տեղի է տալիս դիտված ու ապրված կյանքի տպավորությունների առջև:

Ժողովածուի առաջին բանաստեղծությունները նորից սիրո երգեր են:Բայց եթե «Ծիածան»-ի սիրերգում գերակշռում էին վերացական իդեալը,սիրո կարոտը,ապա այս ժողովածուի մեջ ներշչանքի աղբյուր է դառնում կենդանի,ապրված սերը:

«Վայրկյան» սիրերգի մեջ նա դարձյալ անրադառնում է իր վաղեմի իղձերին ու կարոտին:Բայց այս դեպքում առիթը իրական կինն է:Նույն իրական կինն է «Ջուրեն դարձին» բանաստեղծության մեջ: «Աքասիաններու շուքին տակ» բանաստեղծության մեջ Մեծարենցը դասում է,իր արտահայտությամբ ասած,«զուտ նկարագրական ոտանավորների» շարքը: Բայց ավելացնում է նաև,որ այդպիսի երգերը «զինքը կը բնորոշեն»,այսինքն`արտացոլվելով բանաստեղծի հոգում`բնապատկերը միաժամանակ դառնում է նրա հոգու հայելին:

Բնության ծովում ծվարած,բնությանը ձուլված, գարնանից մինչև աշուն բնության հարափոփոխ կյանքով գեղջկական հյուղական է բանաստեղծի ներշնչանքի առարկան «Հովերգության մը» շարքում,որ բաղկացած է հինգ բանաստեղծություններից` «Գարնան հյուղը» ,«Հյուղին գարունը», «Երգը»,«Մրուրը»,«Հյուղին աշունը»:Բոլոր այս երգերում և հյուղը,և նրան շրջապատող բնությունը բանաստեղծի հետ հաղորդակցվում են մտերմի ջերմությամբ:

Մեծարենցի բանաստեղծությունների քնարական  հերոսը մարդն է`իր բոլոր ուրախ ու տխուր հոգեվիճակներով,ցավերով ու երազանքներով,հույսերով ու սպասելիքներով,մանավանդ այն մարդը,որ հարկադրված էր կրել իր ապրած ժամանակի ու միջավայրի հուսահատեցնող ծանրությունը:

Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման  նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա,հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

https://davkocharyan.wordpress.com

Advertisements

3 thoughts on “Մեծարենցի քնարերգությունը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s