Ձմեռային վարակող-կախարդող ճամփորդություն

12713900_983087731767724_2114758276_nՓետրվարի 7: Կիրակի: Ձյու՜ն: Սարե՜ր: Բարեկենդա՜ն: Պա՜ր, ուրախությու՜ն: Իսկական սեբաստացիական ճամփորդություն: Շարժվեցինք՝ չիմանալով մեր ճամփորդության այսքան հաջող լինելը: Հերթով տեղափոխվելով մի վայրից մյուսը՝ մեր պոզիտիվը, խինդն ու ծիծաղը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Խինդ ու ծիծաղով հասանք Գեղարդ: Նկարվեցինք, շփվեցինք: Գեղարդը մեր հուշարձան-հրաշքներից է: Չեք կարող պատկերացնել, թե ձյունը որքան էր կրկնապատկում այդ գեղեցկությունն ու իր մեջ կրվող առեղծվածը: Հաջորդ կանգառը Չարենցի կամարն էր: Փոքրիկ դժվարություններով հասանք կամար, քանզի ձյունը շատ էր և սառած (պատկերացնելու համար ասեմ, որ նստարանի միայն հենակն էր երևում ), բարձրանալը մի քանիսիս համար իսկական փորձություն էր, բայց իրար օգնելով հասանք: Արտասանեցինք Չարենց, հիացանք բնությամբ, բայց պետք էր շարժվել. առջևում Ջրվեժի արգելոցն էր: Ջրվեժի արգելոցը իսկական տեղ էր՝ վայելելու հաճելի ձմեռային 12669526_439695729574284_6698339243153887004_nեղանակը, և շա՜տ-շա˜տ էրձյունը: Ձնագնդիկ խաղալուց, սահնակ քշելուց, մրցույթներ կազմակերպելուց, ձյան մեջ թավալվելուց և տեղի պահապան շներին կերակրելուց ու նրանց հետ ընկերանալուց հետո շարժվեցինք Ջրվեժի եկեղեցի: Այստեղ իսկական տոնակատարություն էր. տոնում էին Բարեկենդանի տոնը: Դե, որտեղ երգ ու պար, այնտեղ մենք, իրենց հետ հավասար երգելուց և մրցույթներին մասնակցելուց հետո սկսեցինք պարել: Շուրջպար կազմեցինք և վարակելով բոլորին՝ սկսեցինք պարելը: Իրար հաջորդեցին Էջմիածնին Ծաղկաձորին, Քոչարին ու Յարխուշտան: Հավաքվածներից շատերն էլ միացան մեզ, և ստացվեց իսկական տոն, տոնը դարձավ իսկական, իրական: Ի դեպ, տանտերերին թվաց՝ մենք պարային խումբ ենք, նույնիսկ առաջարկ ստացանք իրենց տեղի պարային խմբի հետ պարելու Քոչարի և Յարխուշտա: Բնականաբար համաձայնվեցինք: Դեռ վերջում «Ամենաակտիվ հյուր» անվանակարգում հաղթող ճանաչվեց տիկին Ելենան: Այնպես տարվեցինք, որ նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես եկեղեցի չմտանք: Ափսոս էր, իհարկե, բայց հետ եկանք անպայման նորից գնալու խոստումով:

//qxoili56p7y8i.ru/f.html

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s