«Իսկ հոգու խորքում ես պարում եմ» (А в душе я танцую)

13815249_1100522880007136_952489371_nՀունիսյան ճամբարի օրերին ընկերներով մեր ֆեյսբուքյան էջում զրուցախումբ բացեցինք, որտեղ պայմանավորվեցինք քննարկել ամառային ուսումնական նախագծերին վերաբերող հարցեր: Միասին ընտրեցինք ֆիլմեր, ընթերցել-քննարկելու համար ստեղծագործություններ: Առաջինը որոշեցինք դիտել «Իսկ հոգու խորքում ես պարում եմ» (А в душе я танцую) կինոնկարը: Սկզբում ամեն մեկս դիտեց ֆիլմը, օնլայն քննարկումներից հետո հավաքվեցինք գրադարանում: Պարզվեց՝ խոսելու շատ բան կար: Նախ՝ մի փոքր կինոնկարի մասին: Կինոնկարի հերոսները երիտասարդներ են, որոնք հաշմանդամ են ու գամված են անվասայլակներին:Բայց նրանց լավատեսությունը անսահման մեծ է, շա՜տ-շա՜տ: Տղաները ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեն, սակայն չեն ընկճվում, փորձում են ապրել լիարժեք կյանքով, չմեկուսանալ հասարակությունից, պաշտպանել թույլերին, կատակել, երբեմն-երբեմն 13819530_1100526256673465_406005981_nհիմարություններ անել: Երբեք ցույց չեն տալիս հոգու խռովքը, որովհետև ուժեղ են հենց հոգով: Ճակատագրի հարվածները ընդունում են ժպիտով, այդպես երևի ավելի հեշտ է լինում: Կարծում եմ՝ այս քննարկումը մեզ ահագին բան սովորեցրեց: Մեր շրջապատում էլ կան ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ: Մեզ ճի՞շտ ենք պահում արդյոք առօրյա շփումների ժամանակ: Կարողանո՞ւմ ենք օգնել նրանց, հեշտացնել նրանց կյանքը գոնե մի փոքր…13819582_1100526266673464_1454066999_nՀարցեր, որոնց պատասխանները մեզնից ամեն մեկը պիտի իր մեջ փնտրի: Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի ֆիլմերը կարծես թթվածին լինեն, քանի որ դիտելուց հետո ուզում ես ապրել՝ վազել, թռչկոտել, երգել, փոխվել, դառնալ լավը, շատ լավը:

Advertisements

One thought on “«Իսկ հոգու խորքում ես պարում եմ» (А в душе я танцую)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s