Կիլիկիայի հայկական թագավորություն

leo_ii_of_armeniaԼԵՎՈՆ Բ-Ի ՀՌՉԱԿՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ»

Լևոն Բ-ի իշխանության տարիներին Կիլիկիայի արտաքին քաղաքական հարաբերությունները բավականաչափ բարդ էին: Մերձավոր Արևելքում տեղի էին ունեցել քաղաքական խոշոր իրադարձություններ և փոփոխություններ: Տեղի էին ունեցել երրորդ, չորրորդ, հինգերորդ խաչակրաց արշավանքները:
Միջազգային կյանքում տեղի ունեցած այս փոփոխություններն ընդհանուր առմամբ նպաստավոր էին Կիլիկիայի համար, և Լևոն Բ հմտորեն օգտագործեց դրանք իր արտաքին քաղաքականության մեջ: Նա դրսևորեց դիվանագիտական արտակարգ ընդունակություններ:
Լևոն Բ Կիլիկիայում սկսեց իշխել դեռևս 1185 թ. իր եղբայր Ռուբենի գերության ժամանակ: Ազատվելուց հետո Ռուբենը, հօգուտ իր եղբոր, հրաժարվեց իշխանությունից, քաշվեց վանք, ուր և 1187 թ. մահացավ:
Լևոն Բ-ի իշխանության ժամանակ Կիլիկիային վտանգ էր սպառնում Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ալ-Դինի կողմից, որն իր իշխանությանն էր ենթարկել Եգիպտոսը, Արաբիան, Դամասկոսի և Հալեպի ամիրայությունները, իսկ 1187 թ. ,հաղթելով խաչակիրներին, գերել էր Երուսաղեմի թագավոր Գվիդոն Լուսինյանին և նվաճել Երուսաղեմը: Continue reading

Advertisements