Ձմեռային վարակող-կախարդող ճամփորդություն

12713900_983087731767724_2114758276_nՓետրվարի 7: Կիրակի: Ձյու՜ն: Սարե՜ր: Բարեկենդա՜ն: Պա՜ր, ուրախությու՜ն: Իսկական սեբաստացիական ճամփորդություն: Շարժվեցինք՝ չիմանալով մեր ճամփորդության այսքան հաջող լինելը: Հերթով տեղափոխվելով մի վայրից մյուսը՝ մեր պոզիտիվը, խինդն ու ծիծաղը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Խինդ ու ծիծաղով հասանք Գեղարդ: Նկարվեցինք, շփվեցինք: Գեղարդը մեր հուշարձան-հրաշքներից է: Continue reading

Advertisements

Երբ ապրում ես անցյալը

10624948_644440355665708_5879004804055339960_nՊատմության դաս… Ինչքան էլ չսիրեք այս առարկան, համոզված եմ, որ թանգարանում պատմության դասընթացն անցկացնելը ամենահետաքրքիրն է եւ ամենաճիշտը: Տեսնել, զգալ, շոշափել, պատկերացնել, մտովի վերապրել, ահա այն ամենը, ինչ կարող են տալ տեղանք ու դեկորացիաները, ինչը կարող է օգնել մարդուն ավելի հեշտ պատկերացնել պատմական դրվագները, մարդու կենցաղը, մատուցել նյութը ավելի պարզ եւ գրավիչ, այլ ոչ թե ոմանց համար անհետաքրքիր, չոր ու ցամաք պատմության դասագրքերով անգիր անել հերթական դասը եւ մի քանի ժամ անց մոռանալ ամենը:

Անցած դասաժամի ընթացքում որոշեցինք եւ այսօր իրագործեցինք մեր «Զրույցներ պատմության մասին» դասընթացը Սարդարապատի թանգարանում: Անձրեւից արագ պաշտպանվելու համար բոլորս միանգամից բարձրացանք միկրոավտոբուս եւ պատրաստ էինք մեկնելու: Continue reading

Մենք գնում էինք, ամպերն մեր ետեւից

Նորից անկախություն, նորից բարձրունքներ, նորից դժվարություններ, հաղթահարված բարձրունքներ… Այս անգամ մեր ճանապարհը գծվում էր մինչեւ Գեղարոտի ջրվեժ, որը գտնվում էր Արագածի լանջին:
Գեղարոտի ջրվեժ հասնելը իսկապես էքստրիմով լի մի ճանապարհ էր: Դուրս գալով ավտոբուսից, որը մեզ Սբ. Երրորդություն եկեղեցու մոտից հասցրել էր Արագած գյուղ, մենք նստեցինք բեռնատար ավտոմեքենայի ետեւի խցիկում: Երգելով, իրար պահելով եւ մեզ «կարտոֆիլի մեշոկ» զգալով կտրեցինք մեկ կիլոմետր ճանապարհ, որից հետո մեզ սպասվում էր եւս երկու կիլոմետր մինչ ջրվեժը: Երկար քայլելուց եւ մրսելուց հետո(եղանակը սպասվածից ցուրտ էր, մենք թեթեւ հագնված) վերջապես հասանք վերեւից գեղեցիկ գահավիժող ջրվեժը: Ոմանք, ովքեր տաք էին հագնված, եւ համեմատաբար շատ չէին մրսում, հասան մինչեւ ջրվեժի ստորոտը, իսկ մնացածը բավարավեցին դիտելով ջրվեժի ընդհանրական գեղեցկությունը, եւ միանգամից անցան տաքանալու գործին:
Ամպերն արդեն գորշանում էին, ժամանակն էր վերադառնալ: Մենք գնում էինք դեպի բեռնատարը, ամպերը մեր ետեւից, մենք հասնում էինք բեռնատարին, ամպերն հասնում էին մեզ: Եւ բեռնատար նստելուց հինգ րոպե անց սկսվեց անձրեւը: Անձրեւի տակ մի լավ թրջվելուց հետո հյուրընկալվեցինք բեռնատարի վարորդի տաքուկ անկյունում, որտեղ համտեսեցինք նոր թխված ընտիր լավաշը, վերջացրեցինք մեր հետ բերած ուտելիքը, եւ արդեն թեթեւ պայուսակներով նստեցինք ավտոբուս, որն էլ կարկուտը հաղթահարելով մեզ հասցրեց Երեւան, սեբաստացու Բանագլադեշ:

Bienvenido a Armenia amigos: Welcome to Armenia friends: Բարի գալուստ Հայաստան ընկերներ

Բարի գալուստ Հայաստան, ընկերներ

10717759_1475300019411327_917565103_nԲարի գալուստ Հայաստան, արգենտինացիներ:
Ամեն տարի Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի  «Մխիթարյան վարժարան»-ի մի խումբ սովորողներ,պարոն Էռնեկյանի հովանավորությամբ,գալիս են Հայաստան: Նրանցից ոմանք հայերեն, ոմանք՝արգենտինացիներ, բայց բոլորը միասին ամեն տարի սեպտեմբեր ամսին այցի են գալիս Հայաստանը, գալիս են այնպես, որ մեր՝ հայերիս հետ միասին տոնեն սեպտեմբերի 21-ը՝Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության տոնը: Դե, ինչպես միշտ,հյուրընկալվում են մեր գրկաբաց կրթահամալիրի կողմից, չէ՞ որ նույն անունն են կրում երկու կրթական օջախներն էլ: Ապա հյուրընկալվում ենք պարոն Էռնեկյանի հրաշագեղ այգիներում, միասին ճաշակում համեղ հյուրասիրությունը, շփվում այն լեզվով, որով կարող ենք, թեկուզ լինի ժեստեր, երգում, պարում, խաղում, ուրախանում, վերջում էլ փոխանակում ֆեյսբուքյան մեր էջերը: Հաջորդ օրը նրանք գալիս են կրթահամալիր, ծանոթանում ազատ միջավայրին, ճանաչում սեբաստացու ոգին, ունենում միասնական պարապմունք, երգում ու պարում: Continue reading

Հանքավա՜ն, Հանքավա՜ն

DSC_0168Հանքավա՜ն, Հանքավա՜ն: Երկար սպասված ու հետաձգված… Քո բնությամբ, քո հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ կանչում էիր մեզ: Եվ մենք եկանք: Եկանք մեծ խմբով, որպեսզի բացահայտենք քեզ, հինանայինք քեզանով…
Հավաքվեցինք ավանդույթ դարձած «Սբ. Երրորդություն» եկեղեցու մոտ, այնտեղից շարժվեցինք Հանքավան: Սկզբում մտանք ոսկու հանքավայր: Ծնանոթացանք, հետաքրքրվեցինք, բացահայտեցինք ու քանի որ շա՜տ քաղցած էինք, մի հրապուրիչ տեղում տեղավորվեցինք, քացներս հագեցրինք, խոտերի մեջ թավալ եկանք ու նկարվեցինք, ծաղիկ հավաքեցինք ու չմոռացանք, որ տաք ջուրը մեզ էր սպասում: Ուրախ տրամադրությունը և էներգիան պահպանելով հասանք տաք ջուր: Չիշտն ասած, այստեղ խիստ հիասթափություն ապրեցինք: Եկել էինք պատրաստված ու մեր առջև ծառացան  անմխիթար վիճակում գտնվող չորս սենյակ, որտեղ հազիվ թե մեծ հաճույքով վայելեիր ջրի բուժիչ հատկությունները: Մինչ մի քանիսը ընդունեցին բուժիչ լոգանքը, մնացածը մի հետաքրքրություն էին գտել: Ես չգիտեմ՝ ինչ էին անում մյուս երեխաները, բայց մենք մեր ակումբով ծառերի տակ նստած վայելում էինք զով եղանակն ու աննկարագրելի բնությունը, զրույցի էինք բռնվել… Continue reading

Բարև Դիլիջան…

Բարև Դիլիջան… Այդքան սպաված ու հաճելի: Գեղեցիկ բնությամբ էլի հյուրընկալեցիր մեզ: <<Կանաչ>> երկինք, բայց երեկվա անձրևից ցեխոտ ճանապարհներ, նպատակներ, բարձունքներ, դժվարություններ, ընկերություն, միասնություն, ուժ ու կորով: Գոշալիճ, Գոշա վանք, Հաղարծնի համալիր ու Ջուխտակ վանք: Հետ վերադառնալուց մառախուղ ու անմոռանալի հիշողություններ:
Դիտեք խոստացված ֆոտոշարքը ի համալրումն արդեն օրվա մասին պատմող նյութերի և զարմացեք:
DSC_0206 DSC_0205 DSC_0201 DSC_0192 DSC_0183 Continue reading

Յոգան և մենք

IMG_20140415_1125395   Յոգայի մասին շատ անգամներ ենք խոսել, վերջապես մեր ակումբի մի ժամը նվիրվեց ուսումնասիրելուն յոգան: Այդ նպատակը հետապնդելով՝ եղանք Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում, և ուսումնասիրեցինք յոգան այնտեղի մասնագետների հետ:
Նախ հասկացանք՝ յոգան ինչ փուլեր ունի, և ինչ նպատակ է հետապնդում: Մեդիտացիան, որը նույնպես քննարկվել էր ակումբի դասերի ժամանակ, յոգայի վերջին փուլն է, երբ կենտրոնանում ես և ճամփորդում ես ինքդ քո մեջ, փորձում ես ինքդ հասկանալ տրամադրությանդ, սթրեսիդ կամ դեպրեսիայիդ պատճառը: Այդ պահին դու ես՝ ֆիզիկապես և հոգիդ: Քեզ չեն հետաքրքրում արտաքին ազդակները, դու կենտրոնանում ես մի զգայարանիդ աշխատանքի վրա, յոգայի վարպետները կամ յոգայի ինստրուկտորներըհիմնականում կենտրոնանում են իրենց լսողական զգայարանի վրա, կենտրոնանալով  շնչառության վրա, քանզի ամեն մի արտաքին ազդակ ունի սկիզբ և ամեն վարկյան կարող է ընդհատվել, իսկ շնչառությունը մեր կյանքն է, այն ազդարարում է մեր կյանքի սկիզբը և ավարտը: Continue reading