«Իսկ հոգու խորքում ես պարում եմ» (А в душе я танцую)

13815249_1100522880007136_952489371_nՀունիսյան ճամբարի օրերին ընկերներով մեր ֆեյսբուքյան էջում զրուցախումբ բացեցինք, որտեղ պայմանավորվեցինք քննարկել ամառային ուսումնական նախագծերին վերաբերող հարցեր: Միասին ընտրեցինք ֆիլմեր, ընթերցել-քննարկելու համար ստեղծագործություններ: Առաջինը որոշեցինք դիտել «Իսկ հոգու խորքում ես պարում եմ» (А в душе я танцую) կինոնկարը: Սկզբում ամեն մեկս դիտեց ֆիլմը, օնլայն քննարկումներից հետո հավաքվեցինք գրադարանում: Պարզվեց՝ խոսելու շատ բան կար: Նախ՝ մի փոքր կինոնկարի մասին: Կինոնկարի հերոսները երիտասարդներ են, որոնք հաշմանդամ են ու գամված են անվասայլակներին: Continue reading

Advertisements

Մինչ նոր տեսություն

1606880_355549684599395_8853730094277318606_nՑտեսությու՜ն: Ցտեսությու՜ն կրթահամալիրին: Ցտեսություն դպրոցին: Ցտեսություն մեծ ու փոքրին, մեր առօրյային, Դիջիթեքին, Էկոտուրին, առավոտյան միասնական պարապմունքներին, այնքան սպասված մեդիաուրբաթներին, մեր անմոռաց ճամփորդություններին…

Բայց ոչ ընկերներին, դասավանդողներին, սեբաստացիական նիստուկացին ու սեբաստացիական մեր էությանը: Continue reading

Ես ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ եմ

11140387_477488072405555_8431712843211563552_nԵս ՀՀ նախագահի մրցանակի հավակնո՞րդ եմ: Իսկ ինչու՞ ոչ:
Ես Անի Գասպարյանն եմ, 16 տարեկան: Ծնվել եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 2005թ.-ին ընդունվել եմ Երևանի Գ. Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցը, և այն ավարտել եմ 2013թ.-ին: Ութ տարեկանից հաճախել եմ նկարչական խմբակ, մասնակցել եմ ցուցահանդեսների: Սովորել եմ երեք տարի: Տասներկու տարեկանում սկսել եմ հաճախել դիզայներական խմբակ, որտեղ անցել եմ երկու տարի տևողությամբ դասընթաց: 2012թ.-ին ընդունվել եմ սիրողական պարի խմբակ, սակայն հաճախել եմ ընդամենը վեց ամիս: 2013թ.-ին ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կ/հ: Այժմ կրթահամալիրի սովորող եմ: Ճիշտ է՝ «Մխիթար Սեբաստացի» կ/հ-ում սովորում եմ 2-րդ տարին, սակայն այն արդեն ինձ հնարավորություն է տվել ավելի լայն և ճիշտ օգտվել մեզ օրեցօր ավելի ու ավելի զարմացնող տեխնոլոգիաներից:
Իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ իմ բլոգը, որը, ճիշտ է, գործում է երկու տարի, սակայն բավականին հագեցած է թե՛ թարգմանություններով, թե՛ ուսումնական նյութերով, թե՛ վերլուծություններով:

Continue reading

2014-2015թթ. անհատական ուս-պլան

10375968_752941751425108_8287532540484043519_nԲարև՜ իմ այցելու: Արդեն ավարտեցի տասներորդ դասարանը. և տեղափոխվում եմ տասնմեկերրորդ դասարան: Հիմա կասես, թե ի՞նչ ունեմ պատմելու: Դե ինչ, քանի որ գիտես՝ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ապա պետք է նաև իմանաս, որ այստեղ ամեն ինչ այնքան էլ սովորական չէ: Այսպես հիմա ես նստած համակարգչի դիմաց, քեզ հետ եմ զրուցում, և ցանկանում եմ պատմել, թե ինչ նպատակներ ունեմ 2014-2015 ուս-տարում: Քանի որ արդեն որոշել եմ՝ ինչ եմ դառնալու, դժվար չէր կազմել գալիք ուս-տարվա ծրագիրը: Այսպես որոշեցի իմ հիմնական ժամանակը տրամադրել իսպաներեն, կենսաբանություն և հայոց լեզվի քերականություն առարկաներին: Իսկ ես հոգեբան եմ ուզում դառնալ: Հիմա կմտածես, թե ինչու եմ այդ դեպքում ընտրել իսպաներեն, անգլերենի փոխարեն: Ասեմ: Իսպաներեն լեզուն, քանի որ ուսումնասիրել եմ տասներորդ դասարանում, և սիրահարվել եմ այդ լեզվի գեղեցկությանն ու փափկությանը, չեմ ուզում թողնել և մոռանալ անցածս: Դե ինչ, իսկ անգլերենը ես այսպես թե այսնպես պարապում եմ՝ շաբաթական երեք օր, մեկ ու կես ժամ տևողությամբ: Continue reading

Հեքիաթաթերապիան «Նոր դպրոցում»

IMG_20140116_114239   Երեկ՝ հունվարի 16-ին, հոգեբանի ակումբն անցկացրեց բավականին արտասովոր, բայց միեւնույն ժամանակ հաճելի եւ օգտակար դաս:
Ուրիշ բան է սովորելը, ուրիշ բան՝ իմանալը: Մի ամբողջ նյութ հեքիաթաթերապիայի մասին ուսումնասիրելուց, սովորելուց եւ հրատարակելուց հետո, ոչ մեկս չէր պատկերացնի, որ հեքիաթաթերապիան կարող ենք կիրառել գործնականում: Բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ինչ էլ իրագործելի է:
Դասն անցկացրեցինք «Նոր դպրոցի» հինգ տարեկանների հետ: Նրանք ուրախ եւ գրկաբաց ողջունեցին մեզ: Մենք էլ սկսեցինք իրենց հետ շփվել: Ապա ամեն մեկս, մի երեխայի հետ սկսեցինք հորինել հեքիաթ: Իսկ ակումբի ղեկավարը՝ ընկ. Հայկուշը սկսեց աշխատել մնացած երեխաների հետ: Կուզենայի փաստել, որ բոլորն այնքան էներգիայով լեցուն եւ կենսուրախ էին, որ իրենց խինդ ու ծիծաղով վարակեցին մեզ: Continue reading