Եղիշե Չարենց/Սողոմոնյան/

charentsԿենսագրություն
Ասույթներ Չարենցի մասին
Չարենցի կանայք…Չարենցի սերերը…
«Ես մարդկայնություն եմ պահանջում»
«Մինչեւ ե՞րբ անորոշության մեջ մնամ…»
Դանթեական առասպել
«Տաղարան» շարքը
«Ամբոխները խելագարված»
«Դեպի լյառը Մասիս»
«Հարդագողի ճամփորդները»
«Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում»
Անվերնագիր (Իմ մահվան օրը…)
«Մահվան տեսիլ»
Բանաստեծություններ

«Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում»

Ես, անբարբառ մի մանուկ,
Երկու ձեռքս պարզեցի… —
ՄԻՔ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող՝
Ստվերներ են շրջում օրհասական, —
Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում
Ինչպես մահվան քայլերգ հերոսական…
Ուրուների նման արնակարմիր ու վեհ,
Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝
Տեսլանում են ահա մարտիրոսներն իմ դեմ
Եղերական ու սուրբ կերպարանքով:
Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն,
Հին անուններ — այնքան հերոսական,
Դեմքեր — և՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի
Ահա կանգնում են իմ մտքի առաջ:
Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ,
Շռնդալով անցնող հաղթական երթ,
Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս,
Հիմա դարձած անցած օրերի երգ… Continue reading

«Դեպի լյառը Մասիս»

Ակսել Բակունցին, պայծառ բարեկամիս

 

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։ —
Ցուրտ էր։ — Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում Էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Գիշերը չէր քնել։ — Քրքրել էր թղթերը,
Երկար թերթել թերթերը բազմաթիվ,—
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից։
Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին… Continue reading

«Ամբոխները խելագարված»

I
Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին։-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն։-

II
Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում –
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա –
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։-
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի –
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։- Continue reading

«Տաղարան»

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
ՍայաթՆովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * * Continue reading

Ասույթների Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ

 

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի Continue reading

Դանթեական առասպել

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը— բաց։
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված։

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ։
Ո՛չ մի տխրություն չէր ճախրում մեզ հետ՝
Կախարդել էր մեզ առավոտը ջինջ։

Պար էինք խաղում ու երգեր ասում,
Զենքերի փայլով հրճվում էինք մենք։
Կարծես մանկական կապույտ երազում՝
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ։
Ո՛չ հրաժեշտի անորոշ հուզում,
Ո՛չ էլ մեռնելու կասկածանք կար նենգ։

Անսահման դաշտն էր փռված մեր առաջ։
Ոսկի հասկերով ողջունում էր մեզ
Աշխարհի հեռուն՝ բա՜ց, լայնատարա՜ծ,
Արևի շնչով լվացված կարծես։
Իսկ ճամփան, անծայր իրանը փռած,
Թավալվում էր մի հսկա օձի պես։ Continue reading