Այլընտրանքային էներգիա, ՋԷԿ, ՋՐԷԿ, ԱԷԿ

ՀԷԿ.
Ջրի հոսքի էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող կառույցների եւ սարքավորումների համալիր: Ջրէկները կառուցում են հիմնականում մեծ, ջրառատ, կամ լեռնային արագահոս գետերի վրա:ՀԷԿ-երը լինում են խոշոր(250 ՄՎտ-ից բարձր), միջին (մինչեւ 25ՄՎտ) եւ փոքր(մինչեւ 5ՄՎտ): ՀԷԿ-ի հզորությունը կախված է ջրի անկումից առաջացած ճնշումից, ջրի ծախսից եւ հիդրոագրեգատների օ.գ.գ.-ից: ՀԷԿ-երի լինում են գետահունային, պատվարամերձ, դերիվացիոն, պատվարա-դերիվացիոն, հիդրոկուտակիչ եւ մակընթացային: Continue reading

Էլեկտրակայանների եւ այլընտրանքային ռեսուրսների վնասը, անհրաժեշտությունը:

iԷլեկտրակայանները լի են իրենց դրական եւ բացասական կողմերով:
ՀԷԿ-երը էկոլոգիապես ամենաանվտանգ էլեկտրակայաններն են: Սակայն այն ունի իր բացասական կողմերը: Էլեկտրակայանի կառուցման սխալ դիրքի արդյունքում նկատվում է գետի ջրի պակասում: ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է նաեւ հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի: Continue reading