Մինչ նոր տեսություն

1606880_355549684599395_8853730094277318606_nՑտեսությու՜ն: Ցտեսությու՜ն կրթահամալիրին: Ցտեսություն դպրոցին: Ցտեսություն մեծ ու փոքրին, մեր առօրյային, Դիջիթեքին, Էկոտուրին, առավոտյան միասնական պարապմունքներին, այնքան սպասված մեդիաուրբաթներին, մեր անմոռաց ճամփորդություններին…

Բայց ոչ ընկերներին, դասավանդողներին, սեբաստացիական նիստուկացին ու սեբաստացիական մեր էությանը:11947573_527526460735049_5496636636269415375_n

Ինչքա՜ն բարդ է «ցտեսություն» ասելը: Այնքան բան կա դեռ անելու, այնքան բան կա ասելու, որ չգիտեմ՝  կհասցնեմ անել, ասել, բարձրաձայնել դրանք:
Ավագ դպրոցական անկրկնելի 3 տարիներ` ոչ նման ուրիշ դպրոցական տարիների: Այո՛, մեր 10834062_310971575773777_806403941_nկրթահամալիրը ուրիշ է, մեր միջավայրը անփոխարինելի է: Այստեղ սովորում են, սովորում են դառնալ անհատ, քաղաքացի, սեփական «ես» ունեցող անհատականություն: Այստեղ օդը ընկերական է, ընկերական է ցանկացած շփման համար՝ սովորող-սովորող, սովորող-դասավանդող, թե սովորող-տնօրեն: Այստեղ չկան աշակերտներ, այստեղ կան սովորողներ, ինքնաբացահայտվող, կյանքին պատրաստ ազատ սովորողներ, այստեղ չկան ուսուցիչներ, այստեղ կան դասավանդողներ, անհատականություններ բացահայտող, կերտող դասավանդողներ:11018131_435073796655942_2829282886961097544_n

Այո՛, ես այստեղ սկսեցի ձեւավորվել որպես անհատ, լինել համարձակ, ընտրել ապագա մասնագիտությունս այդքան բազմազան մասնագիտությունների միջից, որոնցում ես ինձ փորձում էի պատկերացնել ամեն տարի նոր դասարան փոխադրվելիս:

Այժմ ավարտում եմ: Ավարտում եմ՝ պայուսակիս մեջ տեղավորելով հիշողություններիս մի մեծ կապոց՝ լի անմոռաց դեպքերով, լայն ժպիտներով, 12718295_932920013495517_6686159235923450257_nինչու չէ, նաև արցունքներով (դրանք բոլորիցս էլ անպակաս են, բայց մեր հիշողությունների մի ուրույն տեղն են զբաղեցնում),  կողքին տեղավորելով փորձով ու համարձակությամբ լի մյուս կապոցը, վերջում դնելով իմ անհատականության կապոցը, որը ես հավաքեցի, դասավորեցի ինքս:  Բայց այն փակ կապոց չէ, այն բաց է, այն դեռ պետք է լցվի, լցվի ու երբեք չդադարի մեծանալուց… Իսկ կողքիս քայլում են ընկերներ, իսկական ընկերներ, ովքեր միշտ քայլելու են իմ կողքին, և  որոնցից ես մի քիչ-մի քիչ ունեմ իմ մեջ…

Այնպես որ` ցտեսությու՜ն, այսինքն՝ մինչ նոր հանդիպում:

2 thoughts on “Մինչ նոր տեսություն

Leave a comment