Սարագոսայի Պիլար Աստվածամոր տաճարը

Պիլար Աստվածամոր տաճարը Սարագոսայում

Պիլար Աստվածամոր տաճարը Սարագոսայում

Սարագոսայի գլխավոր սրբավայրերից եւ Իսպանիայի «12 գանձերից» մեկն է համարվում Պիլար Աստվածամոր տաճարը (Catedral-Basilica de Nuestra Señora del Pilar de Zaragoza): Բազիլիկան թողնում է անմոռանալի տպավորություն՝ չորս 90 մետրանոց աշտարակներ, 11 գմբեթներ, ներսում՝ հայտնի գեղանկարիչ Ֆր. Գոյայի զարդանկարներ: Բացի այդ, Հովհաննես Պողոս II-ի արտահայտությունից հետո Պիլար Աստվածամայրը «բոլոր իսպանալեզու ժողովուրդների մայրն է»: Այնտեղ է գտնվում Պիլար Աստվածամոր արձանիկը եւ սյունը:

Պիլար Աստվածամոր հայտնությունը Սբ. Հակոբոս առաքյալին

Մոտավորապես մ.թ. 40 թ.-ին այդ վայրերում Սբ. Հակոբոս առաքյալը (12 առաքյալներից մեկը) քրիստոնեություն էր քարոզում: Տեղի հեթանոս բնակչությունը ուշադրություն չէր դարձնում քարոզներին, որից առաքյալը հուսալքվել էր: 40թ.-ի հունվարի 2-ի գիշերը հրաշք կատարվեց: Սբ. Հակոբոսն իր աշակերտների հետ

Տաճարի աշտարակը

Տաճարի աշտարակը

աղոթում էր Էբր գետի ափին, երբ իր առջեւ հրաշքով հայտնվեց կույս Մարիամը, սյունի վրա կանգնած եւ շրջապատված հրեշտակներով: Նա փոխանցեց առաքյալին հասպիսե սյուն եւ իր փոքրիկ փայտե աարձանիկը: Նաեւ նա կարգադրեց այդտեղ կառուցել մատուռ իր պատվին: «Այս վայրը կլինի իմ տունը, իսկ արձանիկն ու սյունը՝ տաճարի անունն ու զոհարանը, որը դու կկառուցես»:
Մեկ տարի անց այդտեղ կառուցվում է մատուռ Աստվածամոր պատվին: Քրիստոնեության պատմության մեջ առաջինը նվիրված կույս Մարիամին: Այնուհետեւ Հակոբոս առաքյալը վերադարձավ Երուսաղեմ, որտեղ մ.թ. 40 թ.-ին մահապատժի ենթարկվեց՝ դառնալով առաջինը, ով ունեցավ տանջալի մահ հավատքի համար: Ըստ ավանդույթի, նրա աշակերտները առաքյալի մարմինը դրեցին նավակը եւ բաց թողեցին Միջերկրական ծով: Հրաշքով այն կանգ առավ իսպանական ափերի մոտ՝ Ուլյա գետի ափին, որտեղ հետագայում կառուցվեց Սանտյագո դե Կոմպուստելա քաղաքը:

Պիլար Աստվածամոր տաճարի կառուցման պատմությունը

Zaragoza-89Կույսին նվիրված առաջին մատուռը, ինչպես եւ մյուսները, քանդվել է քրիստոնեության հալածանքների ժամանակ: Սակայն Սարագոսայի բնակչությունը կարողացավ պահպանել Աստվածամոր արձանիկը եւ սյունը: Կոստանդին Մեծ կայսրի օրոք այնտեղ, որտեղ նախկինում գտնվում էր մտուռը, կառուցեցին բազիլիկա, հետագայում վեռակառուցված ռոմանական ոճով:
Սարագոսայում գտնվող սրբավայրը ստիպեց Ալֆոնս I թագավորին սկսել ռեկոնկիստա եւ ազատագրել քաղաքը 1118 թ.-ին:
Ռոմանական տաճարը այրվեց 1434թ.-ին: Շուտով այստեղ կառուցվեց տաճար գոթական եւ մուդեխառ ոճերով: Այդ ժամանակվանից պահպանվել է ալաբաստե տաճարը՝ իսպանացի քանդակագործ եւ ճարտարապետ Դամիան Ֆորմենտայի աշխատանքը:
Այժմյան բազիլիկայի շինարարությունը բարոկոյի ոճով, թվագրվում է 1681-1686թթ.-երին, Իսպանիայի թագավոր Կառլոս II-թագավորության օրոք: 1725թ.-ին Սարագոսայի մունիցիպալ խորհուրդը ընդունեց որոշում տաճարի վերակառուցման մասին: Հետագայում այն հանձնարարվեց Վենտուրա Ռոդրիգեսին, ով ստեղծեց այժմյան տաճարը: Այն զարմացնում է իր

Ֆրանսիսկո Գոյա

Ֆրանսիսկո Գոյա

չափսերով՝ 130 մ երկարությամբ, 67մ լայնությամբ, 11 գմբեթներով, չորս 90 մետրանոց աշտարակներով եւ ներսում գտնվող 9 մատուռներվ: Զարդարանքների համար օգտագործվել է մարմար, բրոնզ, հասպիս: Կամարների եւ գմբեթների զարդարանքը պատկանում է Ֆրանցիսկո Գոյային:
Բազիլիկայի վերակառուցումը ավարտվեց միայն 1872թ.-ին: 1936-1939թթ.-ի Իսպանիայի Քաղաքացիական պատերազմի ժամանակ Պիլար տաճարի վրա երեք ռումբ է նետվում, բայց ոչ մեկը չի պայթում: Նրանցից երկուսը դեռ գտնվում են տաճարում:

Աստվածամոր արձանիկը

Բազիլիկայի արեւելյան հատվածում գտնվում է գլխավոր սրբությունը: 1954թ.-ին Վ. Բոդրիգեսը այստեղ ստեղծեց Սբ. Կապելլա, մատուռ մատուռում: 39 սմ բարձրությամբ Պիլար Աստվածամոր արձանիկը պատրաստված է փայտից: Այն կանգնած է հասպիսե սյան վրա: 1905թ.-ին նրան թագադրեցին:
Ամեն տարի՝ հոկտեմբերի 12-ին Իսպանիայում նշվում է Պիլար Աստվածամոր տոնը: Այնպես ստացվեց, որ 1492թ.-ի հոկտեմբերի 12-ին Կոլումբոսը հայտնաբերեց նոր աշխարհ: Այդ պատճառով Պիլար Աստվածամայրը համարվում է բոլոր իսպանախոս ժողովուրդների

Տաճարի զարդարանքներից

Տաճարի զարդարանքներից

հովանավորը: Ամեն մի լատինա-ամերիկյան պետություն զոհաբերել է արձանիկին իր ազգային զգեստները:
Տոնակատարությունը տեւում է մեկ շաբաթ՝ հոկտեմբերի 7-15: Այդ օրերին ամբողջ իսպանիայում կազմակերպվում են շքերթներ, ներկայացումներ, համերգներ, ցլամարտեր եւ այլն: Իսկ միջոցառումները տեղի են ունենում Սարագոսայի Plaza de Pilar հրապարակում: Պիլար Աստվածամոր արձանիկը լքում է Սբ. Կապելլան միայն տոնախմբությանը մասնակցելու համար՝ լինելով տոնի գլխավոր սրբությունը:
Թարգմանությունը եւ նկարները http://anashina.com/kafedralnyj-sobor-bogomateri-pilar-v-saragose/ կայքից:

Տաճարի զարդարանքներից

Տաճարի զարդարանքներից

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի ներքին հարդարանքը

Տաճարի մատուռներից մեկը

Տաճարի մատուռներից մեկը

Տաճարի մատուռներից

Տաճարի մատուռներից

Սուրբ Կապելլան տաճարում

Սուրբ Կապելլան տաճարում

Սուրբ Կապելլան տաճարում

Սուրբ Կապելլան տաճարում

Պիլար Աստվածամոր արձանիկը

Պիլար Աստվածամոր արձանիկը

Արձանիկը տոնախմբության ժամանակ

Արձանիկը տոնախմբության ժամանակ

Leave a comment