Ձեռք ձեռքի տված վերահսկենք մեր միջավայրը

DSC_0061

Կերչի նեղուց

Եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր շատ սիրելի Երկիր մոլորակի վրա մնացել է մեկ ծառ հատել, մեկ շունչ քաշել, մի կում ջուր խմել, աղտոտված սնունդ օգտագործել, որից հետո գիտեք ինչ կլինի: Հրաշալի է այնպե՞ս չէ: Երեւի կմտածեք, թե ինչ եմ ասում: Բայց երեւի մարդկանց մեծամասնությունը այսպես է կարծում, որ Երկիր մոլորակը օրեցոր նկարագրված վիճակին է մոտենում: Ու՞ր են այն բազմաթիվ անտառները, այգիները, պուրակները, որտեղ  իրենց մանկությունն էին անցկացնում մեր ծնողները, որոնց մասին անվերջ պատմում են մեր ծնողները, տատիկ-պապիկները: Ու՞ր են Աստծո ստեղծած գեղեցիկ, ականակիտ գետերը, լճերը, ծովերը… Նրանք արդեն կեղտոտվել են, հարստացել բազում վտանգավոր հիվանդությունների հարուցիչներով, մակաբույծներով: Ինքս հետաքրքրվում եմ մակաբույծներով եւ անհասկանալի հիվանդություններով, ու երբ ժամանակ եմ ունենում, անպայման մի հաղորդում եմ դիտում: Իսկապես շատ են դեպքերը, երբ մարդիկ գնում են հանգստանալու եւ տուն են վերադառնում իրենց կցած մի ահավոր հիվանդություն, կամ մակաբույծ: Մի դեպքը շատ է տպավորվել: Կինը, ով ապրում էր ԱՄՆ-ում, գնացել էր Աֆրիկա հանգստանալու: Տուն վերադառնալուց մի ամիս հետո իր մոտ սկսել էր ցան առաջանալ, որն ի դեպ նման չէր այն ցանին, ինչին մենք հաճախ առնչվում ենք: Բազմաթիվ մասնագետների մոտ այցից հետո պարզվեց, որ իր օրգանիզմում մակաբույծ էր հայտնվել այն ժամանակվանից, երբ նա լողացել էր այնտեղի  լճակներից մեկում (լճակի անունը չեմ հիշում):
Մարդկային դաժանությունը գագաթնակետ չունի: Ամեն օր հազարավոր անասուններ են սպանդանոցում կնքում իրենց մահկանացուն, որպեսզի բավարարեն մարդու սննդի պաշարի մի մասը: Ճիշտ է, մարդը բացի բուսակերից, նաեւ գիշատիչ է, պետք է սնվի մսով, բայց այն քանակով, ինչքանը կհերիքի իրեն: Իսկ մարդկային ագահության արդյունքում հայտնվում են «Կարմիր գրքեր», որոնց մեջ զետեղվում են արդեն հաշվելի թվաքանակով կենդանիներն: Նրանք տարվում են արգելանոցներ, որպեսզի շատանա իրենց թվաքանակը, բայց մարդիկ միեւնույնն է, արգելված է, թե ոչ, որսում են եւ

Կոշ

Կոշ

այդպիսով վերջ դնում կենդանական աշխարհի հրաշքներից մեկի բազմացմանն ու զարգացմանը:
Ամեն ինչի մասին էլ գլոբալ վերցրած հեշտ է խոսել, բայց այլ է պատկերել էկոլոգիական վիճակը քո բնակավայրի:
Երեւի իմ քաղաքամայր Երեւանում ամենատարածված խնդիրներն են օդի, ջրի(գետերի, լճերի, վտակների) աղտոտվածությունը, ոչ հարուստ սննդանյութերով սնունդը, խիտ բնակեցված բնակավայրերը, մեքենաների մեծ խտությունը:
Ամեն օր օդ արտանետվող զանազան գազերը աղտոտում են բնակավայրիս օդը: Օդն այնքան աղտոտված է իմ բնակավայրում, որ անձրեւից հետո մաքուր օդ շնչելն արդեն երազանքի պես մի բան է: Աղտոտված օդից բազմաթիվ հիվանդություններ, ալերգիաներ.. Մի՞թե այսպիսի մթնոլորտային պայմաններում ենք ուզում ապրել:
Հայաստանի հարստություններից է մեր անմահական ջուրը, որի նմանը տարածաշրջանում հաստատ չեք գտնի: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Կառուցում են սխալ նախագծված ՀԷԿ էր, աղբը գցում ենք գետերի մեջ, մի խոսքով անում ամեն ինչ, որպեսզի Հայստանն էլ մի օր դառնա սակավաջուր(խմելու տեսանկյունից):
Սննդանյութերը…մեր էներգիայի աղբյուրը… մեր օրգանիզմի «շինանյութը»… Մի՞թե դա էլ ենք աղտոտում: Այո՛: Դա էլ է վտանգված: Ոչ հարուստ սննդանյութերով, ԳՄՕ-ով հարուստ սննդանյութերը եկել են փոխարինելու այն ամենին, ինչը բնական է եւ օգտակար: Բազմաթիվ պարարտանյութերը, որոնք թունավորում են ոչ միայն պտուղները, այլ նաեւ հողը:

Արեւմտյան Հայաստան

Արեւմտյան Հայաստան

Այս ամենը իրար գումարած ստացվում է, որ մեր օրգանիզմը արդեն չի ստանում այն ամենն, ինչ պետք է իրեն ճիշտ գոյատեւման համար:
Խիտ բնակեցված թաղամասերը, մեքենաների մեծ խտությունը… Սրանք էլ ֆիզիկական աղտոտվածությունն են: Չէ որ մարդկանց մեծ ամբոխը, մեքենաները մարտկոցների աշխատանքը խցանումների ժամանակ առաջացնում են աղմուկ, որը նույնպես ազդում է մարդու, եւ ոչ միայն մարդու առողջության վրա:
Մի՞թե մոռացել էի աղբի հիմնախնդրի մասին: Այն  աղբակույտերի, որոնց մոտով անցնում ենք մեզանից յուրաքանչյուրս, որոնք շաբաթներով չեն հավաքվում աղբատար մեքենաների կողմից:
Այս գործոնները քաղցկեղածին բնույթ ունեն: Չնայած, բացի քաղցկեղից, առաջացնում են նաեւ այլ հիվանդություններ: Ու այս գործոնների շնորհիվ բազմաթիվ հիվանդություններ երիտասարդացել են, դարձել բազմաթիվ երիտասարդների, նույնիսկ դեռահասների կյանքի մի մասը: Օրինակ ինչու՞ պետք է մարդը իր դեռահասության տարիքից ունենա շաքարային դիաբետ, կամ չարորակ ուռուցքներ ունենա իր օրգանիզմում, որը դեռ նոր է կազմավորվում հասուն օրգանիզմի:
Շրջակա միջավայրի վերահսկողության՝ մոնիթորինգի արդյունքում համոզված եմ, որ մեր միջավայրը ինչ-որ չափով կարող է բարելավվել: Չենք կարող ամբողջությամբ վերականգնել, քանզի բնությունն արդեն անվերականգնելի վնասվածքներ կրել է, եւ, բացի այդ, մարդիկ դժվար թե կարողանան հրաժարվել իրենց որոշ գործառույթներից: Սակայն սահմանափակելով որոշ գործառույթներ, կարելի է հասնել որոշակի արդյունքի:

  1. Աղբի տեսակավորում, աղբի ժամանակին հավաքում, տեսակավորված աղբամանների շատացում:
  2. ՀԷԿ-երի ճիշտ նախագծում:
  3. Ջրի տնտեսում:
  4. ԳՄՕ-ով քիչ հարուստ սնունդ:
  5. Պարարտանյութերի սահմանափակված օգտագործում:
  6. Օդ արտանետվող գազերի սահմանափակում:
  7. Շրջակա միջավայրի պահպանում:
  8. Էկոկրթության տարածում:

Ինքս մասնակցում եմ մոնիթորինգին վերափոխելով իմ ներքինը: Ինքս ինձ կրթում եմ, որ չաղտոտեմ միջավայրը, խնայեմDSC_0028 բնական պաշարները, մասնակցում եմ էկոկրթության տարածմանը իմ շրջապատում:

Ամեն մեկս, եթե մեր մեջ սկսենք սերմանել բարեկրթություն, էկոկրթություն, վերափոխենք մեզ, ապա համոզված  եմ, որ մի օր մեր միջավայրը կդառնա ավելի կոկիկ եւ հաճելի:

Նկարների հեղինակը ես եմ:
Դիտեք նաեւ իմ եւ Կարինե Գեւորգյանի հեղինակային վիդեոն (բոլոր մասերը հեղինակային են)

Leave a comment