Տերյան…

Վահան-ՏերյանԵթե Տերյան, ապա թարմությամբ ու կախարդական ուժով լցված բանաստեղծություններ: Եթե Տերյան, ապա հոգին հանդարտացնող ու բուժող լիրիկական բանաստեղծություններ: Եթե Տերյան, ապա հայրենիքի անմար սիրով ու ցավով լցված բանաստեղծ: Եթե Տերյան, ապա Բանաստեղծ եւ Հասաակական-Պետական գործիչ:
Տերյանի քնարերգությունը անցնելով շատ կարճ ժամանակահատված, ապրում է մինչ այսօր: Արդի են նրա մտքերը, ասելիքը… Ապրում ու շնչում են նրա լիրիկական բանաստեղծությունները… 

Տերյանն ապրում է իմ հոգում: Այո՛, նա իր հայերենի կատարելությամբ, կարողանում է ստեղծել, ներկայացնել, պատկերել շատ պարզ, ցույց տալ այն, ինչ ապրում է իր հոգում: Եվ նրա լիրիկան այնպե՜ս հարազատ է ինձ:
Նա ապրում է մեր օրերում: Նրա բանաստեղծությունները կարդում են, սիրվում, գնահատվում: Նրա խոսքը արդի է, գործը՝ գնահատելի:

Հասարակական-պետական գործիչ: Վահան Տերյան:
Անգնահատելի է նրա դերը հայրենիքին վերաբերվող գործերում: Նա, հաճախ վտանգելով սեփական կյանքը, օգնել  է հայերին պատերազմի պահին, հետեւել է սանիտարա-հիգիենիկ վիճակին, շատ հայ շնորհալի մանուկների գումար տրամադրելով՝ օգնել է ուսում ստանալ Ռուսաստանում (օր.՝ Երվանդ Քոչարին), չի ընկրկել, կռիվ է տվել Լեւ Տրոցկուն եւ Իոսիֆ Ստալինին` պաշտպանելով Հայկական հարցի հայանպաստ լուծումները, ինչի համար արժանացել է նրանց թշնամանքին՝ մասնավորապես Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքման ժամանակ: Նրան նույնիսկ համարում էին նացիոնալիստ:
Տերյանի՝ հայրենիքի հանդեպ ունեցած այս մեծ սերը նա բացատրում է իր մեջ Նաիրյան հոգու ապրելով. «…գուցե դրա համար է այրվում իմ հոգին,որովհետեւ իմ հոգու մեջ Նաիրյան չքնաղ հոգին է այրվում: Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված մեկը նրանցից,որոնց վիճակվել է Նաիրյան բարձր հոգու տառապանքը կրել իրենց հոգու մեջ:»
<<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության ,որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում,ջլատում ու կեղեքում,որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է. այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի եւ գուցե դրա համար անզոր ենք դառնում եւ մեռնում ենք վաղ>>:

Ճիշտ է ասել Բրյուսովը. ինչքան էլ բանաստեղծն իմանա, որ երգում է իր հոգու ուրախությունն ու վիշտը, միեւնույնն է նա երգելու է իր ազգի, հայրենիքի ուրախությունն ու վիշտը: Դա նկատելի է Տերյանի բանաստեղծություններում:

աղբյուրը՝ https://www.facebook.com/naira.niazyan.3/posts/574563099341465

One thought on “Տերյան…

Leave a comment