Ֆոտոսինթեզ(զուգահեռներ շնչառության հետ): ԱԵՖ-սինթազներ:Ռիբուլոզաբիֆոսֆատ-կարբոքսիլազներ:

2

Էներգիական փոխանակություն: Կատաբոլիզմ: Շնչառություն

image229

Ֆոտոսինթեզ: Պլաստիկ փոխանակություն

Բնության մեջ կա էներգիայի պահպանման օրենք, որը պնդում է, որ ինչքան էներգիա ծախսվել է նյութերի սինթեզի ժամանակ, այդքան էներգիա է անջատվում քայքայման ժամանակ: Ֆոտոսինթեզը եւ էներգետիկ փոխանակությունը հակադիր պրոցեսներ են: Այսպիսով կփորձեմ ներկայացնել ֆոտոսինթեզը՝ ընթացքում նշելով էներգետիկ փոխանակության հետ տարբերությունները: Ֆոտոսինթեզը պլաստիկ փոխանակություն է՝ ասիմիլյացիա: Իսկ շնչառությունը՝ էներգետիկ՝ կատաբոլիզմ: Ֆոտոսինթեզի գումարային ռեակցիան՝ 6CO2+6H2O=C6H12O6+6O2 Էներգետիկ փոխանակության գումարային ռեակցիան՝ C6H12O6+6O2+38H3PO4+38ԱԿՖ=6CO2+38ԱԵՖ+44H2O Continue reading

Սերգեյ Փարաջանյան(Փարաջանով)

thumb-article-419x315-714f   Սերգեյ Հովսեփի Փարաջանյան (Հունվար 9, 1924, Թբիլիսի, Վրաստան ― 21, 1990,Երեւան, Հայաստան), 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)։
1942-1945-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ բաժնում: 1951-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը(ի. Սավչենկոյի արվեստանոց): Մասնակցել է Ի. Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948) «Տարաս Շեւչենկո»(1952) ֆիլմերի ստեղծմանը: 1951-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է Կիեւի կինոստուդիայում, ուր 1954-ին նկարահանել է իր անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարը (Յա. Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1958), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Ծաղիկը քարի վրա» (1962): Continue reading

Էկոլոգիական հարցաշար

ekologia1
1.Նշել այն բնապահպանական խնդիրները, որոնք առավել ակտուալ են Հայաստանում: Բերել կոնկրետ օրինակներ:
   Թերեւս, ըստ իս, Հայաստանի ամենաակտուալ բնապահպանական խնդիրներն են աղբի հիմնախնդիրը եւ Հայաստանում մեծ տարածում գտած փհէկերը: Աղբի հիմնախնդրին բախվում ենք ամեն օր, ամեն վարկյան, երբ քայլում ենք փողոցներով: Պոլիէթիլենե տոպրակները, ինչպես նաեւ աղբի ոչ ճիշտ դասակարգումը հանգեցնում են հսկայական բնապահպանական խնդիրների: Դե իսկ ամբողջ Հայաստանով տարածված եւ սխալ նախագծված փհէկերը օգտագործում են ջուրը անխնա, եւ սխալ նախագծի արդյունքում ստանում ենք որակազրկված եւ ավելի քիչ քանակությամբ ջուր: Դա իրեն հերթին վատթարացնում է Հայաստանի քաղցրահամ ջրի պաշարները, չնայած Հայաստանը համարվում է «միջին չափով ապահովված» պետություն: Continue reading

Հեքիաթաթերապիան «Նոր դպրոցում»

IMG_20140116_114239   Երեկ՝ հունվարի 16-ին, հոգեբանի ակումբն անցկացրեց բավականին արտասովոր, բայց միեւնույն ժամանակ հաճելի եւ օգտակար դաս:
Ուրիշ բան է սովորելը, ուրիշ բան՝ իմանալը: Մի ամբողջ նյութ հեքիաթաթերապիայի մասին ուսումնասիրելուց, սովորելուց եւ հրատարակելուց հետո, ոչ մեկս չէր պատկերացնի, որ հեքիաթաթերապիան կարող ենք կիրառել գործնականում: Բայց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ինչ էլ իրագործելի է:
Դասն անցկացրեցինք «Նոր դպրոցի» հինգ տարեկանների հետ: Նրանք ուրախ եւ գրկաբաց ողջունեցին մեզ: Մենք էլ սկսեցինք իրենց հետ շփվել: Ապա ամեն մեկս, մի երեխայի հետ սկսեցինք հորինել հեքիաթ: Իսկ ակումբի ղեկավարը՝ ընկ. Հայկուշը սկսեց աշխատել մնացած երեխաների հետ: Կուզենայի փաստել, որ բոլորն այնքան էներգիայով լեցուն եւ կենսուրախ էին, որ իրենց խինդ ու ծիծաղով վարակեցին մեզ: Continue reading

Sports and games: Project 3

sports   Going in for sport is very important for each of us as it keeps us healthy. It is very good if you are having some morning exercises- jogging, press-ups, sit-ups…
I go in for basketball at our school and I approve of a healthy style of living. I choose basketball because I like that sport very much.
Basketball is one of the world’s most popular and widely viewed sports. A team can score a field score by shooting the ball through the basket during the play. The team with the most points at the end of the game wins.
Before having my first basketball lesson, I was fond of watching it on TV, but really I couldn’t understand the rules of that sport. And I even can’t imagine that playing basketball is so wonderful and amazing. Yes, I’m going in for basketball for 3 months, but I have learnt so much, that now when I’m watching basketball matches on TV, I sometimes realizing what mistakes are the athletes doing. As I said I have learnt much, but I don’t use to use these knowledge in my play, maybe that is because I’m a freshman in that sport. Continue reading